Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ՆԳՆ-ին․ shamshyan.com

Օգոստոս 21,2026 22:00 Share

Մինչ իրավապահ համակարգը պայքար է մղում զենքի ապօրինի շրջանառության դեմ, քրեական հեղինակություններից մեկը դատարանի միջոցով փորձում է ոստիկանների ձեռքից փրկել իրեն պատկանող զենքերը։

SHAMSHYAN.com-ին դատական համակարգից հասած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարան է դիմել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը ընդդեմ Ներքին գործերի նախարարության և պահանջում է, որպեսզի դատարանը ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության 24.03.2026թ-ի թիվ 7000001316 վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչի։

Դատելով իրավիճակից՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։

Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Բանդուրյանը ոստիկանության «ձեռքից» փորձում է փրկել Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387–Ա հրամանագրով իրեն պարգևատրված «Գլոք 17 գեն 5» տեսակի 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքը, որը ոստիկանությունը փորձում է առգրավել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել