Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագիրը զուտ փաստաթուղթ չէ․

Օգոստոս 23,2026 21:47 Share

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ,

36 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։
Սա, իրավամբ, Հայաստանի պատմության վերջին 600–700 տարիների ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, որը հիմք դրեց անկախության վերականգնման գործընթացին։

Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից 70 տարի անց հայ ժողովուրդը վերստին ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր պետությունն ստեղծելու հնարավորություն էր ստանում։

Ասվածից հետևում է, որ Անկախության հռչակագիրը զուտ փաստաթուղթ չէ․ այն Հայաստանի Հանրապետության պետականության ծննդյան վկայականն է։ Հռչակագրում ամրագրված գաղափարներն ու սկզբունքները փոփոխման կամ վերանայման ենթակա չեն․ դրանք մշտապես ուղեկցել են և շարունակելու են իմաստավորել Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի գոյությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ես՝ որպես կուսակցության նախագահ, համոզված ենք, որ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է նշվեր պետական ամենաբարձր մակարդակով։ Առնվազն պետք է կազմակերպվեին օրվա խորհուրդն ընդգծող միջոցառումներ։

Ինչևէ, այս բացառիկ տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ թե՛ հայաստանցիներին, թե՛ աշխարհասփյուռ հայությանը։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31