«Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է Հայաստան փնտրենք, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք՝ երկու հիմնական ռացիոնալ պատճառով»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Առաջինը՝ երբ ՀՀ-ից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից եւ ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը։ Երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր պատճառը՝ երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարեւանների միջազգայնորեն ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում։ Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում։ Եվ մենք հանդիպում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում։ Եվ անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարեւանության մեջ ապրել առանց արտաքին օգնության։ Իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարեւանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է՝ ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու է դա մեր հետ տեղի ունենում։ «Եվ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ը ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարագույրը, մտնենք մեր պատմության ու իրականության կուլիսներ ու տեսնենք, թե ինչ է կատարվում»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































