Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Խաչատուր Ստեփանյանը, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ, ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:
Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, նախանշել նորընտիր Կենտրոնական կոմիտեի անելիքները:
Քվեարկության արդյունքում ընտրվել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ: ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը։


















































