Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արա Պուլուզյան․ Դավիթ Իշխանյանը մեզ արժանապատվության զգացում փոխանցեց, իսկ երեկ ականատեսը եղանք այս իշխանությունների պարագլխի քծնանքին ու շողոքորթությանը Ալիևին․ «Ապառաժ»

Օգոստոս 09,2026 14:41 Share

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 8-ին հնչեցրած այն հայտարարությանը, որ «խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը», նշեց․

«Մի քանի օր առաջ լսեցինք Դավիթ Իշխանյանի ձայնը Բաքվի բանտից։ Նա մեզ արժանապատվության զգացում փոխանցեց, իսկ երեկ ականատեսը եղանք այս իշխանությունների պարագլխի քծնանքին ու շողոքորթությանը Ալիևին։ Դավիթ Իշխանյանը և հայ գերիները, որոնք այսօր գտնվում են Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հեղինակների և կատարողների դատարանների առաջ, իրենց շատ ավելի արժանապատիվ են պահում և, փաստորեն, ավելի են պաշտպանում հայ ժողովրդի իրավունքներն ու պատիվը, քան Հայաստանի այսօրվա իշխանությունները։

Արժանապատվությունը արդարության համար պայքարին նվիրվելու պատրաստակամությունն է, իրավունքը չզիջելն է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31