2026թ․ 2-րդ եռամսյակում Վրաստանի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի ընդհանուր առևտրային գովազդային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 46.7%-ով և կազմել 25.8 մլն լարի (մոտ 3․6 միլիարդ դրամ)։
Հեռուստաընկերությունների գովազդային եկամուտներն աճել են ավելի արագ՝ 53.5%-ով՝ հասնելով 24 մլն լարիի (մոտ 3.36 մլրդ դրամ)։ Այս ցուցանիշում Formula TV-ի տվյալները ներառված չեն, քանի որ հեռուստաընկերությունը չի ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը։
Ռադիոյի դեպքում պատկերը հակառակն է․ 2026-ի 2-րդ եռամսյակում գովազդային եկամուտները 7.9%-ով նվազել են և կազմել 1.8 մլն լարի (մոտ 254 միլիոն դրամ)։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով


















































