Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը սպառնում է ունեցվածքից զրկել ինձ, երեխաներիս, ինձ դրանով վախեցնելն անիմաստ է. Սիրուշո

Օգոստոս 26,2026 22:25 Share

Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ, «Ինստագրամի» իր էջում գրել է Լևոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն։

«Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:

Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ինձ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7,8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ:

Իմ փոխարեն ոչ գրում ես, ոչ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:

Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ»,- գրել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31