Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի. Արա Զոհրաբյան

Օգոստոս 27,2026 12:51 Share

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՓԻՆԵ ԴԱՎՈՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՏՈՒՄ Է

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ …. Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է:

Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:

Երկրորդ, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձի:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:

Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31