Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն եւ եւս 2 նախարարություններ կանվանափոխվեն․ ի՞նչ փոփոխություններ է առաջարկում կառավարությունը

Օգոստոս 27,2026 15:47 Share

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն եւ գործառույթների վերանայում, որի նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը։

«Նախագծով առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Նախագծով առաջարկվում է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը՝ ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաեւ մարդկանց եւ ընտանիքների բարեկեցության բարելավումը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Կառավարությունն առաջարկում է Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։

«Այս փոփոխության նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը»,- նշեց նախարարը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31