«Արա Ղազարյան» փաստաբանական գրասենյակի աշխատակից, փաստաբան Աշխեն Դաշյանի ՖԲ գրառումը.
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց իր վճիռը «Spyridonidis v. Armenia» գործով (գանգատ № 35845/24)։
Դատարանը արձանագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ կապված Հայաստանում ապօրինի պահվող երեխաներին իրենց բնակության վայր վերադարձնելու դատական վարույթի անհամաչափ ձգձգման հետ։
Եվրոպական դատարանը գտել է, որ ընդհանուր առմամբ շուրջ 15 ամիս տևած վարույթը չի համապատասխանել պետության՝ նմանատիպ գործերում արագ գործելու իր դրական պարտավորությանը, համատեղելի չի եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայով սահմանված՝ երեխաների վերադարձի վերաբերյալ վարույթներն արագ իրականացնելու պահանջին։
Կարդացեք նաև
ՄԻԵԴ խնդրահարույց է համարել վերաքննիչ և վճռաբեկ փուլերի ուշացումները, որոնք տևել են համապատասխանաբար մոտ յոթ ամիս և երկու ամիս:
ՄԻԵԴ-ը, արձանագրելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումը, Հայաստանին պարտավորեցրել է դիմումատուին վճարել 4,500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։


















































