Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

Սեպտեմբեր 04,2026 10:45 Share

Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում (Մոնթե Մելքոնյան 31)։

Փառատոնի տարածքում որակյալ կապ ապահովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաև հատուկ տաղավարով,  որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները,  խաղալու սեղանի թենիս  և ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։

«Ucom-ի համար կարևոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ և որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլև նոր փորձառություններ և շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը», – նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝  այլ մրցանակների թվում, կստանան նաև Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։

Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների և ժամանակակից ժամանցային ձևաչափերի համադրմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել