«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը արվեստագետ Հայկ Պետրոսյանն է։ Ծնվել է Երևանում։ Արցախի հետ նրա կապը սկսվել է 13 տարեկանում, երբ առաջին անգամ գնաց Արցախ:
2020-ի այցը, սակայն, պատերազմի օրերին էր. ոչ թե պարտքի զգացումն այս անգամ նրան Արցախ տարավ, այլ ավելի վեհ գաղափարով մտավ խրամատ, կանգնեց զինվորի կողքին։ Նրա խոսքով՝ Արցախը պարզապես մի վայր չէ. այն ապրած ժամանակ է, մարդկանց հիշողություն, հարազատ միջավայր և զգացողություն, որը շարունակում է մնալ իր մեջ։


















































