Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը ձևավորելու է նախագահ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքով»․ Ագնեսա Խամոյան

Սեպտեմբեր 08,2026 12:19 Share

«Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը ձևավորելու է նախագահ Քոչարյանը «Հայաստան» դաշինքով, բայց դիմադրություն լինելու է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի չորրորդ անգամ կալանավորումը որակելով քաղաքական եւ աշխարհաքաղաքական։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական նոր բախման թատերաբեմում, դրա մասին վկայում են նաև անցած շաբաթ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը հնչած հայտարարությունները, նաեւ՝ Հայաստանում տնտեսական իրավիճակը սրվելու է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները սրացման նոր փուլ են մտնում, այս ամենին էլ գումարվում է Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունումը, նոր տարածքների հնարավոր զիջումը։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացրած որոշումները բողոքարկման փուլում են․ «Ակնկալում ենք, որ հաջորդ ատյաններում դատարանները, որ քննելու են այս գործերը, առաջնորդվելու են օրենքի տառով ու չեն կրկնելու իրենց նախորդների օրինակները, քանի որ մենք կայացված որոշումները գնահատում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր։ Հորդորում ենք իրավապահ ու դատական համակարգին առավել ուշադիր ու լուրջ մոտենալ հարցին, քանի որ նախորդ տարիների համեմատ մենք տեսնում ենք, որ նոր քրեական հետապնդումները դարձել են շատ ավելի կոպիտ օրենքի խախտման տեսանկյունից, իրավունքների տոտալ անտեսմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն էլ իր խոսքում հավելեց․ «Մենք խնդիր չունենք ապացուցելու, որ այս ամենը հակաօրինական է, խնդիրն այն է, որ փորձում են սա նորմալ դարձնել։ Ժողովուրդ, սա նորմալ չէ, մենք հաշտ չենք սրա հետ՝ կլինի մեզ հետ կամ ուրիշի հետ, մենք հաշտ չենք, որ երկրի դատաիրավական, իրավապահ համակարգերը գործեն մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումներով, կատարեն նրա ապօրինի հրահանգները»։

Նա հորդորեց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին՝ չհատել կարմիր գծերը, հրահանգներ չկատարել եւ հիշել, որ անպայման գալու է պատասխանատվության օրը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930