Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվեց երեք ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով. փաստաբան

Սեպտեմբեր 08,2026 20:01 Share

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է երեք ամսով․ այս մասին իր ՖԲ էջում տեղեկացրեց փաստաբան Տաթեւիկ Սողոյանը: Արեգնազ Մանուկյանի կալանքը երկարացվեց մեկ ամսով:

Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում սկսվել են ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի եւ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումները։ Նիստը, չնայած կուսակցության երեկվա հորդոր-պահանջներին, ընթանում է փակ ռեժիմով։ Պաշտպանները միջնորդել են՝ բաց դատավարություն իրականացնել․ դեռ հայտնի չէ, թե դատարանն ի՞նչ դիրքորոշում ունի։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքը փոխվել է․ այնտեղից դուրս են բերվել ՔԿ-ի կողմից արված պնդումը, թե 2024-ի ընթացքում Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ենթադրյալ «հավաքագրումը» եղել է հասարակական կազմակերպության կողմից։ Չկա նաեւ դրվագը, որ Անդրանիկ Թեւանյանը 622 հազար դոլարի դիմաց է գաղտնի ծառայությունները փոխանցվել այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցչին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930