Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի․ պահանջում է վերականգնել իրեն քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում

Սեպտեմբեր 09,2026 13:56 Share

Փաստինֆո. Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Խաչիկ Գալստյանը պահանջում է անվավեր ճանաչել ԵՊՀ հիմնադրամի տնօրենի՝ 18․08․2026թ․ թիվ 156/2-Ա հրամանը և վերականգնել իրեն նախկին աշխատանքում՝ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում, ինչպես նաև՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել։ Հայցը նախօրեին մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու մասին։

Հիշեցնենք, որ շուրջ 20 տարի ֆակուլտետում դասավանդող գիտնականին փաստացի ազատել են աշխատանքից օգոստոսին, ավելի վաղ պրոֆեսորը ծանուցվել էր, որ ԵՊՀ-ն չի ցականում երկարացնել պայմանագրի ժամկետը։ Նրանից բացի քաղաքական հայացքների համար ԵՊՀ-ն դադարեցրել է համագործակցությունը նաև Ալեն Ղևոնդյանի, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը բազում տարիներ ղեկավարած պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի, Ռուբեն Մելիքյանի հետ։ Նրանք ևս պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930