Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդարտ տոնով պետք է խոսենք, որ տպավորություն չստեղծվի՝ ցանկանում ենք վարկանիշային վնաս հասցնել Ադրբեջանին»․ Մարիա Կարապետյանը՝ գերիների վերադարձի հարցով բանակցությունների մասին

Սեպտեմբեր 09,2026 14:10 Share

«Նախորդ փուլում չի եղել որևէ միջազգային հանդիպում, որտեղ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին։ Այդ խոսակցությունը որքան հնարավոր է հանդարտ տոնով անցկացնելն է մեր նպատակը, որը նպաստելու է մարդկանց վերադարձին, այլ ոչ թե թեման արծարծել այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ ցանկանում ենք վարկանիշային վնաս հասցնել Ադրբեջանին»,- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին՝ արդյոք ինչ-որ բան եք արե՞լ եք՝ որպես պատգամավոր Բաքվի բանտում պահվող գերիների վերադարձի հարցով, այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի կողմից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Սյուզաննա Ավետիսյան

Սյուզաննա Ավետիսյանը հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի Վերոնիկա Զոնաբենդի ուղերձի հետ կապված՝ ուղղված ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին և հարցին՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ, Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Պետք է ոչ թե փորձենք նորմալացնել, այցեր ապահովել, այլ ավելի լավ է մնանք այն դիրքում, որ պահանջում ենք, որ նրանք շուտափույթ վերադառնան։ Երբ դու ձևավորում ես խնդրանքներ, պետք է լավ կշռես, թե որ պահանջն ես խնդրում, քանի որ այդ մի փոքրը կարող է քեզ տրվել ու համարվել, թե տեսեք՝ ինչ մեծ ընդառաջում տեղի ունեցավ։ Պետք է կենտրոնանալ անձանց վերադարձի վրա»։

Մարիա Կարապետյան

Մարիա Կարապետյանը հանձնաժողովի ձայների 4 «կողմ», 3 «դեմ» հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930