Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի

Սեպտեմբեր 09,2026 19:06 Share

«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի։

Սեպտեմբերի 8-ին՝ Մխիթար Աբբահոր ծննդյան 350—ամյակի տոնակատարությունների շրջանակում, Սուրբ Ղազար կղզում, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առիթով, երգչախմբերը մասնակցել են գոհաբանական Սուրբ և Անմահ Պատարագին։

Միջոցառմանը ներկա ենեղոլ Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Իտալիայից հյուրեր:

Եվ հենց այստեղ «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը առաջին անգամ Սուրբ Պատարագի ժամանակ հնչեցրին Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար ներդաշնակած Պատարագի երգերը։

Սակայն ծրագիրը սրանով չէր սահմանափակվում։

Արդեն սեպտեմբերի 12-ին՝ Վենետիկի պատրիարքանիստ նշանավոր Սուրբ Մարկոսի Մայր տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում կհնչեն Կոմիտասյան Սուրբ պատարագը երկսեռ կազմի համար գրված, իսկ արդեն սեպտեմբերի 13-ին «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության մեծ համերգով հանդես կգան Փադովա քաղաքում։

Հայ հոգևոր երաժշտությունը, Կոմիտասի ժառանգությունն ու հայ երգիչների կատարումները՝ Իտալիայի հոգևոր—մշակութային հարթակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930