Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Եղբորս մասով իրեն հարցրեք, ինձ չեն հարցաքննել, մենք ծառահատումների հետ կապ չունենք»․ Վահե Ղալումյան

Սեպտեմբեր 14,2026 14:30 Share

«Ապօրինի ծառահատումների հետ ոչ կապ ունեցել ենք, ոչ էլ կարող ենք ունենալ։ Ապօրինի ծառահատումները Տավուշի մարզում եղել են մշտապես, հիմա դրանք բավականին պակասել են էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի հետ կապված»,-լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Ղալումյանների հասցեին հնչող այն տեսակետներին, թե հովանավորում են ապօրինի ծառահատումները, իսկ Նիկոլ Փաշինյանն աչք է փակում և սլաքներն ուղղում ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ։

Նշենք, որ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես էր եկել բացահայտումներով՝ մեղադրելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մարզում ապօրինի ծառահատումները չկանխելու կամ անտառների ոչնչացմանը թույլ տալու մեջ։

Լրագրողների դիտարկմանը՝ նորմալ համարո՞ւմ եք այն, որ փոխանակ խնդրի հետևից գնային, Հայկ Սարգսյանի դեմ են հարձակում գործում, մասնավորապես ՔՊ վարչության նիստից հետո, Վահե Ղալումյանը պատասխանեց․ «Հայկ Սարգսյանի՝ ձեր նշած վարչության նիստին վիճաբանություն չի եղել, լարված խոսակցություն է եղել, դրանից հետո լուրջ իրավական գործընթացներ են եղել։ Ես այդ նիստին ներկա չեմ եղել։ Աշխատանքային քննարկում է եղել»։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ պիտի Ձեր անունը շրջանառվեր այս հարցով, Վահե Ղալումյանը արձագանքեց․ «Այդ գործընթացի հետ որևէ առնչություն ոչ ես, ոչ եղբայրս չի կարող ունենալ»։

Հարցին՝ Ձեզ կամ Ձեր եղբորը քննչական մարմինները դիմե՞լ են, հրավիրե՞լ են հարցաքննության, նա պատասխանեց․ «Ես առնչություն չունեմ, եղբորս մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց ես չեմ հարցաքննվել»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930