Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Արամ Ա. Հայրապետը կմեկնի Վատիկան

Մայիս 16,2026 14:42 Share

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը վաղը՝ Կիրակի, 17 Մայիս 2026-ին, պիտի մեկնի Վատիկան՝ քառօրեայ պաշտօնական այցելութեամբ: Վատիկանի մէջ Վեհափառ Հայրապետը առանձին, ապա հրապարակային հանդիպումներ պիտի ունենայ Լեւոն ԺԴ. Պապին հետ, ինչպէս նաեւ Վատիկանի արտաքին յարաբերութեանց պատասխանատու Քարտինալ Փարոլինի, միջ-եկեղեցական յարաբերութեանց պատասխանատու Քարտինալ Քոխի, արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու պատասխանատու Քարտինալ Կիւճերոթիի, միջ-կրօնական երկխօսութեան պատասխանատու Քարտինալ Քուաքաթի եւ այլ բարձրաստիճան պատասխանատուներու հետ:

Պաշտօնական այցելութեան ծիրէն ներս, Նորին Սրբութիւնը դասախօսութիւն պիտի տայ Վատիկանի արեւելեան համալսարանին մէջ:

Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմեն.-

Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան,
Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան,
Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան,
Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան,
Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեան,
Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան,
Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեան,
Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան,
Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեան,
Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան,
Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան
Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031