Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ռոբերտ Ամստերդամ

Հոկտեմբեր 02,2026 11:47 Share

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։

Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ ներկայացուցիչներն արդեն հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ մի վարչապետի, որի իշխանության օրոք քրեական հետապնդման է ենթարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, դատվում են բարձրաստիճան հոգևորականներ, իսկ ինքը՝ Փաշինյանը, բացահայտորեն առաջ է մղում Կաթողիկոսին հեռացնելու և Եկեղեցու առաջնորդությունը փոխելու օրակարգը։

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին, որոնք ձևացնում են, թե պաշտպանում են կրոնական ազատությունը, մինչդեռ փորձում են ապօրինաբար Եկեղեցին ենթարկել իրենց՝ այն վերածելով պետական հերթական կառույցի։

Անհրաժեշտ է հավատքը վերադարձնել այս Աղոթքի նախաճաշերին և քրիստոնեության օրրանը պաշտպանել մի քաղաքական գործչից, որը պետության բոլոր օղակները գործիք է դարձնում՝ Հայաստանը դատարկված ու բնակչությունից զրկված երկրի վերածելու, իր հարևանի պատկերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել