Armenia Sputnik. Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են նախատեսված, իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», — ասել է նա։
Այսօր առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը ՏԱՍՍ-ին ասել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից արդեն հաջորդ շաբաթ։ Նիկոլ Փաշինյանն էլ նախօրեին հայտարարել էր, որ Երևանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառվել է։



















































