Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Աֆյանը և Ամիտ Թելանգը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հարցեր

Օգոստոս 05,2026 15:43 Share

Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ:

Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի կազմակերպչական հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկկողմ շփումների ակտիվ շարունակականության ապահովման, փոխգործակցության զարգացման և ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացման ուղղություններին:

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31