«Ալիևյան խաղաղություն չէ, ալիևյան սահմանադրություն է, հասկացանք՝ Ալիևն ամեն ինչ թելադրում է։ Գոնե խաղաղությանը մի բերեք, իրեն կապեք։ Մեկ էլ կողմնորոշվեք՝ մեզ առաջարկություն եք անո՞ւմ, թե սպառնում եք։ Է՞ս է ձեր ժողովրդավարությունը՝ ամբիոնից կանգնել, ինչ ասես խոսել վերջին բառերով, հետո էլ՝ բա թե ժողովրդավարություն չլիներ՝ էստեղ նստած չէիք լինելու։ Պատերազմից մի խոսեք, երեք պատերազմ եք բերել մեր երկրին»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ժպիտով ասաց՝ բա էդքանից հետո պատկերացնո՞ւմ եք, եթե չօգտվեք ինձ հեռացնելու հնարավորությունից, դա ինչ պատմական ու ճակատագրական սխալ կլինի․ «Հեռացրեք ինձ, թե չէ ես եմ ձեզ հեռացնելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































