«Սիրելի՛ քաղաքացիներ, դուք պետք է իմանաք, որ բոլոր այն փոփոխությունները, որի մասին իշխող ուժը կխոսի Սահմանադրության փոփոխությունների կոնտեքստում, ինքը կարող էր իրականացնել կամ առանձին օրենքների տեսքով, կամ առանց նոր Սահմանադրություն գրելու»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք հարցնում ենք՝ որտեղի՞ց է եկել նոր Սահմանադրության օրակարգը, որտեղից է եկել «չորրորդ հանրապետություն» տերմինը․ եկել է Ալիևից ու Էրդողանից, մնացածը սոուսն է՝ այս ամեն ինչը քողարկելու։ Մեր տեսակետը շատ պարզ է՝ թողեք անփոփոխելի հոդվածները Սահմանադրության, ի՞նչ փոփոխություն ուզում եք, քննարկենք։ Ի՞նչ հարց կա։ Բայց մեզ մի՛ ասեք՝ եկեք մեր հանցակիցը դարձեք, օրենքը շրջանցենք, վերազանցենք բոլորիս տված լիազորությունները, գնանք իրար հետ անփոփոխելի հոդվածներ փոխենք։ Ու ինչի՞ համար է այդ ամեն ինչը, որովհետև Ալիևն այդպես է ուզում։ Այդ ճանապարհին մենք ձեր հանցակիցը չենք կարող լինել, մի՛ ակնկալեք։
Այնքան կարևոր է այդ հանրաքվեն, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես ամեն ինչ դրել է խաղասեղանին․ ամեն ինչ խաղասեղանին է ու գործարք է առաջարկում ընդդիմությանը, իր կարծիքով էլ այնպիսի գործարք է առաջարկել, որ ընդդիմությունը պատասխան չունի։ Բայց ընդդիմությունը ապշած է, ես անձամբ ապշած եմ․․․
Նիկոլ Փաշինյա՛ն, հուսով եմ այս հարցին ուղիղ կպատասխանեք՝ դուք ուրիշ տեղ գիտե՞ք, որ ընդդիմությունը գործարքի է գնում իշխանության հետ ու իշխանություն է վերցնում։ Ընդդիմության գործը իշխանության հետ գործարքի չգնալն է, դրանով է ընդդիմություն։ Ո՞նց կարելի է իշխանություն վերցնելու համար գնալ իշխանության հետ գործարքի․ դա կբացատրե՞ք, դա իսկապես իմ գլխում չի տեղավորվում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































