Region Monitor. Թուրքիայի արտգոործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանի Պլանավորման և բյուջեի հանձնաժողովում 2027-ի կրթության բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Հարավային Կովկասի հարցին։
Ֆիդանը նշելով, որ Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը շարունակվում են՝ նշել է.
«Ադրբեջանի հետ համակարգված կերպով իրականացվող՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը ամրապնդել է տարածաշրջանում երկար սպասված մշտական խաղաղության հաստատման հույսերը։ Այս համատեքստում մենք գոհունակությամբ ենք ընդունում նաև Հայաստանի՝ մեր երկրի և Ադրբեջանի նկատմամբ խաղաղասիրական ու կառուցողական մոտեցումը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































