Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գազի գնի բարձրացման սցենարը կյանքի կոչվի, դրա հետևանքները կզգա Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք. «Ժողովուրդ»

Հունիս 02,2026 10:45 Share

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 1-ին գրել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի վերանայումը գործնականում անխուսափելի է, և ՀՀ իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ առաջիկայում գազի գնի բարձրացման հարցը կրկին հայտնվելու է օրակարգում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով բանակցություններն ընթանում են վաղուց, սակայն մինչ այժմ Երևանին չի հաջողվել ստանալ այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն թանկացման ռիսկը։

Փորձագետները վաղուց են ահազանգում, որ գազի գնի ցանկացած բարձրացում շղթայական ազդեցություն է ունենում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Թանկանում են էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը, արտադրական գործընթացները, բեռնափոխադրումները, ծառայությունների մի մասը, իսկ վերջնական արդյունքում՝ սպառողական ապրանքների գները։ Այլ կերպ ասած՝ գազի գնի փոփոխությունը կարող է վերածվել համատարած թանկացումների նոր ալիքի։

Ըստ էության, Աստանայում Մհեր Գրիգորյանին հաջողվել է մեղմել ԵԱՏՄ անդամակցության շուրջ առաջացած քաղաքական լարվածությունը և գործընկերներին փոխանցել, որ Հայաստանը չի պատրաստվում կտրուկ շրջադարձեր կատարել։ Սակայն նույնը չի կարելի ասել գազային բանակցությունների մասին։ Այդ հարցում որևէ հրապարակային կամ գործնական առաջընթաց չի արձանագրվել, և գազի սակագնի վերանայման վտանգը շարունակում է կախված մնալ օդում։

Ուստի, որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, թե հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում իրավիճակը վերահսկելի է, իրական մարտահրավերը դեռ առջևում է։ Իսկ եթե գազի գնի բարձրացման սցենարը կյանքի կոչվի, դրա հետևանքները կզգան ոչ միայն տնտեսվարողները, այլև Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930