Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

«Պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են»․ Հովհաննես Խուդոյան

Նոյեմբեր 25,2026 11:52 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վերջին նորությունը Ռոբերտ Քոչարյանի գործով այն է, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են։ Առաջին ատյանի դատարանից մեկ շաբաթ առաջ դուրս են եկել գործի նյութերը ու վերաքննիչում չեն ստացվել։ Փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել այդ նյութերը, որոնք առաջին ատյանի դատարանն ուղարկել է»,- պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա փաստեց՝ բողոքի քննությունը սկսում է այն պահին, երբ նյութերն առաջին ատյանից հասնում են Վերաքննիչ։ Մոտ մեկ շաբաթ առաջ այդ գործի նյութերը առաջին ատյանը ուղարկել է, Վերաքննիչը չի ստացել։ Եզրահանգում ենք, որ նյութերը կորել են»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել