Օրվա լրահոսը

Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ

Ս.թ.մայիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել Կիոտոյի արձանագրության «Ա» եւ «Բ» հավելվածներում, մասնավորապես՝ սահմանել այդ արձանագրության կողմ հանդիսացող զարգացած երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկրորդ

Բագրատյանը՝ Այվազյանին. «Ցավդ տանեմ, մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել»

Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ կառավարությունը լավ բան է առաջարկում արտերկրում աշխատող մեր հայրենակիցների համար, ընդդիմադիրները «քլնգում» են:

Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է դառնալ ՌՖՄ նախագահի պաշտոնակատար

Ռուսաստանի ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը, եթե Նիկոլայ Տոխստիխը հեռանա: Լեգենդար ֆուտբոլիստն այս մասին հայտարարել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին: Ապրիլի 29-ին կայացած ՌՖՄ գործկոմում որոշվել է միության մայիսի 31-ին կայանալիք համագումարի օրակարգ մտցնել Նիկոլայ Տոլստիխի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը: Դրա համար պահանջվելու է մասնակիցների կեսից ավելիի ձայնը: Եթե Տոլստիխը

Ռոբերտ Ահարոնյան. «Ես Հայ առաքելական եկեղեցու կողմնակից եմ եւ ինձ դրա համար տուգանում են 30 000 դրամ» (Տեսանյութ)

Ոստիկանությունը վարչական տույժ է նշանակել Եհովայի վկաների մոտ խունկ ծխելու համար

Մենի Պակյաոյին ստելու համար կարող են որակազրկել

Ֆիլիպինցին Ֆլոյդ Մեդվեյզերի հետ մենամարտել է ուսի վնասվածքով, ինչը արգելված է օրենքով:

Վարդան Պետրոսյան. «Ինչպես հայտնվեցի «տեսադաշտից դուրս»

Վերաքննիչ դատարանում լսվեց ավտովթարի գործով Վարդան Պետրոսյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյանի խոսքը, Ռուբեն Բալոյանի միջնորդությունը: Ռուբեն Բալոյանը միջնորդել էր, որպեսի տուժող Տաթեւի Հակոբյանի համար նշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով մերժեց, հղում անելով քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որ նման միջնորդություն վերաքննիչ դատարանում կարող է արվել բացառիկ դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը

«Մարմնավաճառների մասին օրենք բերեք, լավ բիզնես են անում». Արամ Մանուկյանը՝ կառավարությանը

«Որեւէ մի խոպանչիկի դա չի վերաբերվում, ի՞նչ եք բառախաղի հետեւից ընկնել, ոչ էլ քաղաքացիություն կորցնելու մասին է խոսքը: Մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը: Պարզապես հարկային այն գործակալը, որն այնտեղ մարդիկ է տանում, այնտեղ փող մուծելու փոխարեն այստեղ թող մուծի: Լավ կլինի վճարի իր երկրում, որեւէ մեկը իր ձեռքը չի բռնի ու ասի՝ մի

Պուտինի այցը Հայաստան խոչընդոտում է «Թուրքական հոսք»-ի շինարարությանը. «Коммерсант»

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մի շարք բանակցություններից հետո համաձայնել է թուրքական մասնավոր ընկերություններին, որոնք ռուսական գազի գնորդների մեկ երրորդն են կազմում, զեղչեր տրամադրել: Դա թույլ կտա ռուսական ընկերությանը իր դիրքերը պահպանել շուկայում: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Коммерсант»-ը: Սակայն «Գազպրոմ» ընկերության բանակցությունները թուրքական Botas պետական ընկերության հետ դեռեւս փակուղու մեջ են, ինչը կասկածի տակ է դնում

Էլինար Վարդանյանը պատգամավորների միջնորդությունը ներկայացրել է դատախազություն

Թե ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը չի մոտեցել Մարգարիտ Եսայանին

«Երազիս մեջ հասել էի մուրազիս. վարչապետը փող էր տալիս բոլորիս». «Ա1+» (տեսանյութ)

«Ա1+». Այսօր նաիրիտցիներից մեկը ձոն է հղել կառավարությանը. բանաստեղծությունը հեղինակի կատարմամբ՝ ստորեւ  

Խոշոր հարկատուների տասնյակում նոր ընկերություն է հայտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ն 3 միլիարդով պակաս հարկ է վճարել

Արմեն Ալավերդյան. «129-130 ներառական դպրոց կա, ոչ մեկը հարմարեցված սանհանգույց չունի» (Տեսանյութ)

Նորակառույց շենքը չպիտի թեքահարթակ ունենա, բայց մերոնք հպարտանում են, որ թեքահարթակով են կառուցում

IDeA հիմնադրամի «100 LIVES» նախագիծը հայտարարում է Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու մասին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA)  կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին: Նվիրատվությունն իրականացվում է  «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական

Գլխավոր դատախազությունը Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին

Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի  «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու  և ապատեղեկատվությունը  բացառելու նպատակով  պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից  ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն

Վարդան Պետրոսյան. «Դուք չեք ուզում հաշտվել»

Դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Այուրվեդան Գոայում

Այուրվեդան հնդկական բժշկական սիստեմ է, որը նկարագրվել է նաև հին հնդկական փիլիսոփայական տեքստերում, համարվում է լրացուցիչ վեդա («գիտելիք»)։ Եթե բառացիորեն թարգմանելու լինենք այս բառը սանսկրիտից, ապա կստացվի «գիտություն կյանքի մասին», «գիտելիք կյանքի մասին» կամ «երկարակեցության արվեստ»։ Այն աշխարհում հայտնի այլընտրանքային բժշկության տեսակներից է։ Ըստ լեգենդի, այուրվեդան մեկն էր այն սրբազան գիտելիքներից, որոնք դեռևս 7000 տարի

Հանրահավաքներին մասնակցելու համար լրագրողներին կհավատարմագրեն

Ոստիկանությունը նախագիծ է պատրաստում

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն: Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի

Մանվել Գրիգորյան. Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում

Շնորհավորանք Արցախի ԱԺ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազատ Արցախի ժողովրդին, նախագահին եւ քաղաքական ուժերին ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխանող խորհրդարանական ընտրության անցկացման կապակցությամբ: Արցախը հարազատ է Երկրապահի համար, անձամբ ինձ համար: Արցախյան գոյամարտը Երկրապահի կենսագրության կարեւորագույն էջերից է:

Սպորտի միջոցով ինտեգրվում են հասարակություն (տեսանյութ)

Ամեն տարվա գարնանը Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ ծրագրով անցկացվում են ֆուտբոլային մրցումներ, որոնց մեջ կարեւոր տեղ են գրավում մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց շրջանում կազմակերպվող միջոցառումները: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այդ խավի անձանց խնդիրները, ըստ ամենայնի աջակցում սպորտի միջոցով հասարակության մեջ նրանց ինտեգրման ծրագրերը: Այսօր մայրաքաղաքի բակերից մեկում նախարարության ֆինանսավորմամբ

«Բնակիչների զանգերին պատասխանել առավելագույնս բարեհամբույր և պատշաճ կերպով, անգամ եթե ձեզ հետ կոպիտ են խոսում, – ասաց նախարարը

Նոր ՃԿԿ Գեղարքունիքի մարզում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացմանը: Արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը և ուրիշներ: Մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է

Բագրատյանը կոչ է անում Պուտինին «չքցել», դահլիճից բղավում են՝ «յուղ ես վառում»

Բագրատյանը հորդորում է, որ եթե ԵՏՄ են մտել, իրենց խելոք պահեն եւ Ռուսաստանին «չքցեն»՝ խոպանչիների մասին օրենքով

Արմեն Երիցյան. Այցելել եմ սահմանամերձ բոլոր համայնքներ, և գրեթե բոլորը խմելու ջրի խնդիր են ունեցել

ՏԿԱԻ նախարարը Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում է

Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտեցին

Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանում այսօր ավարտվել են անցած տարվա դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում գերի ընկած Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործով դատական լսումները: Ադրբեջանական «Апа» գործակալության փոխանցմամբ՝ Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը շրջանցել Մարգարիտ Եսայանին

«Համարենք, որ միացել եմ ստորագրությանը, եթե նույնիսկ այդ թղթի վրա չեմ ստորագրել»

«ՌԴ-ի հետքը եւ ականջները տեսնում ենք ամենուր եւ ամեն հարցում». Ալեքսանդր Արզումանյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպմանը: Հարցին՝ այդ հանդիպումն ընդհանրապես արժե՞ր՝ նա պատասխանեց. «Եթե ես լինեի, գուցե չհանդիպեի: Ես տեղյակ չեմ հանդիպման մանրամասներին, գիտեմ, որ Ղարաբաղում Օսեթիայի ներկայացուցիչներ կային»: Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, որ դա չի անդրադառնա

Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ մեկը Ղարաբաղը չի ճանաչում, բայց… «Ա1+»

Ինչո՞վ են նշանակալից այս ընտրությունները Հայաստանի համար, որպես մի երկրի, որը միջազգային կառույցներում ստանձնել է ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված բանակցություններ վարելու պարտավորությունը. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Այս ընտրությունները հենց առաջին հերթին ԼՂՀ-ի համար են և ցանկացած երկրի կառավարման համար անհրաժեշտ են նորմալ ընտրություններ։ Ղարաբաղը զարգանում է նորմալ ժողովրդավարական ճանապարհով, և

Մատուռի օծում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում

Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Օծման արարողությանը մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի առաջին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի

Արմեն Աշոտյան. «Դժվար է աշխատել կրթության նախարար»

Այսօր մայիսի 5-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում խոսելով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության առաջին նախարար (1990-1991թթ.) Վիլիկ Հարությունյանի կերպարի մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրան որակեց որպես անվանի գիտնական եւ որպես բարձրագույն կրթության լավագույն կազմակերպիչ: «Բոլորը, այդ թվում եւ ես, սովոր ենք պարբերաբար տրտնջալ եւ ասել, որ դժվար է աշխատել կրթության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930