Լրահոս
Օրվա լրահոսը

Մատուռի օծում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում

Մայիս 05,2015 15:29

Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով:

Օծման արարողությանը մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը, պետի տեղակալներ Ա. Համբարձումյանը և Վ. Մելքոնյանը:

Օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ մատուցվեց:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031