Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի հետքը եւ ականջները տեսնում ենք ամենուր եւ ամեն հարցում». Ալեքսանդր Արզումանյան

Մայիս 05,2015 15:39

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպմանը:

Հարցին՝ այդ հանդիպումն ընդհանրապես արժե՞ր՝ նա պատասխանեց. «Եթե ես լինեի, գուցե չհանդիպեի: Ես տեղյակ չեմ հանդիպման մանրամասներին, գիտեմ, որ Ղարաբաղում Օսեթիայի ներկայացուցիչներ կային»:

Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, որ դա չի անդրադառնա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների վրա: Հարցին՝  այդ հանդիպման մեջ տեսնո՞ւմ եք ՌԴ-ի հետքը՝ հնարավո՞ր է ՌԴ-ն հրահանգել է ընդունել Օսեթիայի ներկայացուցիչներին՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «ՌԴ-ի հետքը եւ ականջները տեսնում ենք ամենուր եւ ամեն հարցում: Չեմ կարծում, որ պետք է շատ սեւեռվել այդ հանդիպման վրա: Բացատրություններ եղան եւ կարող է իրոք մասնավոր, անձնական խնդիրներ են եղել, որոնք քննարկել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031