Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Դժվար է աշխատել կրթության նախարար»

Մայիս 05,2015 15:11

Այսօր մայիսի 5-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում խոսելով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության առաջին նախարար (1990-1991թթ.) Վիլիկ Հարությունյանի կերպարի մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրան որակեց որպես անվանի գիտնական եւ որպես բարձրագույն կրթության լավագույն կազմակերպիչ:

«Բոլորը, այդ թվում եւ ես, սովոր ենք պարբերաբար տրտնջալ եւ ասել, որ դժվար է աշխատել կրթության նախարար՝ երկում այս բարեփոխումների, ֆինանսական խնդիրների եւ այլ հոգսերի տակ: Երեւակայեք, թե ինչքա՜ն դժվար է եղել աշխատել բարձրագույն կրթության համար փաստացի պատասխանատու առաջին նախարար Վիլիկ Հարությունյանին՝ այն ժամանակվա բարձրագույն կրթության առաջին պատասխանատուին… պատերազմ, երկրաշարժ, կենտրոնի հետ կապերի խզում, նոր առաջադրանքներ, իսկ կրթական համակարգին անհրաժեշտ էին փոփոխություններ: Չկար Խորհրդային միությունը եւ նոր կրթության համակարգը պարտավոր է սպասարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը: Նման մարդիկ մնում են պատմության մեջ եւ նախարարության պատմության մեջ՝ որպես Հայաստանի կրթության պատմության անկախ էջերի կարեւոր գործիչներ»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Ապա հավելեց, որ սովորաբար բուհերը դնում են այն մարդկանց կիսանդրիները, որոնք ավարտել են այդ բուհը, մինչդեռ Վիլիկ Հարությունյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը. «Նրա կիսանդրու բացումը Պոլիտեխնիկական համալսարանում չի բացառում այլ նախաձեռնությունների իրականացումը: Սա եւս մեկ վկայություն է այն բանի, որ մարդու գործունեության գնահատականը տրվում է ոչ թե լոկալ տեսանկյունից, այլ համակարգային հարթության մեջ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031