Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ մեկը Ղարաբաղը չի ճանաչում, բայց… «Ա1+»

Մայիս 05,2015 15:34

Ինչո՞վ են նշանակալից այս ընտրությունները Հայաստանի համար, որպես մի երկրի, որը միջազգային կառույցներում ստանձնել է ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված բանակցություններ վարելու պարտավորությունը. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Այս ընտրությունները հենց առաջին հերթին ԼՂՀ-ի համար են և ցանկացած երկրի կառավարման համար անհրաժեշտ են նորմալ ընտրություններ։ Ղարաբաղը զարգանում է նորմալ ժողովրդավարական ճանապարհով, և հենց սրանից էլ կարելի է օգտվել, քանի որ Ղարաբաղն իր առջև ունի այնպիսի մի երկիր, որի հետ նրան համեմատել պարզապես անկարելի է (նկատի ունենալով Ադրբեջանը), որտեղ ընտրություններ կարելի է ասել, որ չեն էլ լինում։ Սա էլ պետք է ինչ-որ կերպ օգտագործել։

Ոչ մեկը Ղարաբաղը չի ճանաչում, ոչ մեկը բացահայտ դրա մասին չի խոսում, ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում, չակերտավոր ընտրություններ են և այլն, բայց երբ միջազգային դիտորդները կամ միջազգային հանրության ցանկացած ներկայացուցիչ գալիս է Ղարաբաղ, այդ թվում նաև հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ու՞մ հետ են նրանք հանդիպում՝ իհարկե այնտեղի ընտրված իշխանությունների հետ, և սա շատ մեծ նշանակություն ունի»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031