Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտեցին

Մայիս 05,2015 15:58

Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանում այսօր ավարտվել են անցած տարվա դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում գերի ընկած Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործով դատական լսումները:

Ադրբեջանական «Апа» գործակալության փոխանցմամբ՝ Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝ հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է:

Ավելի ուշ իր տարածած հաղորդագրություն պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031