Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը շրջանցել Մարգարիտ Եսայանին

Մայիս 05,2015 15:51

«Կոչ անելը մեկ բան է, կոնկրետ գործողությունն`այլ բան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն`անդրադառնալով այսօր առավոտյան, արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի արած կոչին`միանալ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին:

Հիշեցնենք, երեկ երեկոյան ձերբակալվել է նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը: Նա կասկածվում է պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի սպանությունը պատվիրելու գործում մասնակցություն ունենալու մեջ: Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար այսօր ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է նախաձեռնել: Այս պահին ստորագրահավաքին միացել է 34 պատգամավոր:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը չի ստորագրել, թեպետ Նաիրա Զոհրաբյանն իր կոչը ուղղեց հատկապես կին պատգամավորներին: Թե ինչո՞ւ չի ստորագրել, մեր հարցին, Մարգարիտ Եսայանը պատմեց. «Այն պահին, երբ տիկին Զոհրաբյանը թերթիկը ձեռքին մոտենում էր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ես դահլիճում նստած էի եւ սպասում էի, որ ինձ էլ կմոտենա: Ես միտումնավոր էի նստել դահլիճում, որպեսզի ինձ էլ մոտենա եւ ես ստորագրեմ թերթիկը: Ցավոք, տիկին Զոհրաբյանն ինձ շրջանցեց: Հասկանալի է, որ ես էլ առաջին դասարանի աշակերտի նման չպիտի վազեի իր ետեւից ու ասեի`թերթիկը տուր ստորագրեմ: Բայց համարենք, որ միացել եմ ստորագրությանը, եթե նույնիսկ այդ թղթի վրա չեմ ստորագրել: Անկախ նրանից`ի՞նչ կբացահայտվի կամ դատական մարմիններն ի՞նչ փաստեր ունեն, չեմ ուզում որեւէ բան ասել, դա ինձ չվերաբերվող դաշտ է, բայց հաշվի առնելով տիկին Ենոքյանի տարիքը, նա իմ մայրիկի տարիքին է, խնդրում եմ, եթե հնարավոր է, որպեսզի կալանքը փոխարինվի հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ու այդ կերպ իրականացնել քննությունը: Կարծում եմ, սա հնարավոր կլինի, քանի որ, որքան տեղյակ եմ, տիկին Ենոքյանը նաեւ վատառողջ է»:

Տիկին Եսայանը նաեւ հավելեց, որ իր տեղեկություններով, ԱԺ նախագահը զբաղվում տիկին Ենոքյանի խնդրով եւ դա ավելին է, քան ստորագրահավաքը:

Aravot.am-ին առայժմ չի հաջողվել լսել Նաիրա Զոհրաբյանի կարծիքը, թե ինչո՞ւ է շրջանցել Մարգարիտ Եսայանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Որովհետև մինչ տիկին Զոհրաբյանը երեկոյան տեսակցում էր տիկին Գոհարին, ԱԺ-ի մնացած փափկասուն տիկնայք գոնե պարտավոր էին ունենալ այդ թերթիկը՝ արդեն ստորագրված։ Ի՞նչ առաջին դասարանցի, ախր լրիվ մանկապարտեզ է։ Չէ՞ որ բոլոր պատգամավորներն էլ պոտենցիալ Գոհար Ենոքյան եք, վաղը նա դրսում կլինի հաստատ ու կվազեք տեսակցելու։ Բա ո՞նց եք նայելու ձեր մոր տարիքի կնոջ աչքերին։

  2. Գայանե (ԵՊՀ) says:

    Ինզ թվում է, որ տիկին Զոհրաբյանը միտումնավոր չիմմոտեցել և ճիշտ է արել, որովհետև բռնողը հենց իրենք են….
    Իսկ. Գալուստը թե հարց լուծող է` թող ԱԺ կրկեսի հարցերը լուծի և երկիրը չխայտառակի ծաղրածուի իր կերպարով….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031