Օրվա լրահոսը
Ի՞նչ գնաճ է մեզ սպասվում. որքա՞ն կբարձրանան մաքսատուրքերը. «Ա1+» (տեսանյութ)
7-8 տարի է` ՀՀ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ մենք ձեւավորել ենք ազատական տնտեսություն, իսկ մաքսատուրքերն էլ խիստ ներդաշնակ են եղել: Այժմ մեր երկիրը եվրոպական այս չափանիշներով մտնում է Մաքսային միություն` շատ հարցերում արմատական տարբերությամբ: Ի՞նչ է սպասվում մեզ, որքա՞ն կբարձրանան մեր մաքսատուրքերը: ՄՄ-ն մեր ճակատագիրն է, ու եթե 3-4 տարի առաջ լինեինք այս
Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների
Ես որսորդական զենքերով չեմ զբաղվում, չեմ վաճառում, չեմ առնում, ոչ էլ որսորդ եմ. Հովհաննես Վարյան. news.am
Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը հերքում է իր առնչությունը «Որսորդ» ՍՊԸ-ին, խանութի տարածքին եւ զենք, զինամթերքի օրինական առեւտրին: «Ես որեւէ կապ չունեմ այդ ՍՊԸ-ի հետ, լավ էլի, ինձ հանգիստ թողեք, ես նման բաներով չեմ զբաղվում, էդ «Որսորդ» խանութը վերջին անգամ մտել եմ մի 11 տարի առաջ, Գրիգորյան Գրիգորին վերջին անգամ տեսել եմ 7
Ժիրայր Դադասյանը՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր նշանակվելու մասին. «Ժողովուրդ»
Հատված Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հարցազրույցից: – Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի թեկնածուների թվում նշվում է նաեւ Ձեր անունը։ Ընդ որում, արձագանքները հիմնականում դրական են։ Նման առաջարկ եղե՞լ է։ – Երբ որ առաջարկը լինի, անպայման կմտածեմ այդ մասին, ծանրութեթեւ անելու լուրջ խնդիր կա։ Դա կրթական պրոֆեսիոնալ շատ լուրջ ոլորտ է,
ՄՄ-ին անդամակցությունից հետո մեր գյուղատնտեսությանը սպասվում են ոչ այնքան «արեւոտ» օրեր. «Հայկական ժամանակ»
Հայաստան ներկրվող պարարտանյութի 99 տոկոսը պետք է թանկանա ուղիղ 8.3 տոկոսով։ Հասկանալի է, որ այդ թանկացումը կազդի նաեւ գյուղացիների արտադրած մթերքների վրա։
Իշխանությունները շարժվում են գիշատիչի օրենքով՝ «Կեր, որ քեզ չուտեն». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: – Պարոն Միքայելյան, վերջերս ազատամարտիկներին միավորվելու կոչով հանդես եկաք, որը իշխանափոխության հասնելու նպատակ է հետապնդում: Նախորդ տարի ազատամարտիկներն ակտիվություն ցուցաբերեցին, հանդես եկան հանրահավաքներով, բայց պառակտում տեղի ունեցավ: Ինչպե՞ս եք պատկերացնում ազատամարտիկների համախմբումը: – Ազատամարտիկներն ազգի սերուցքն են, որոնք կարողացել են հաղթանակ
Արտագաղթի ուսումնասիրման արդյունքները հրապարակման ենթակա չեն. «Հայկական ժամանակ»
Սույն պատասխանը մեկ անգամ եւս փաստում է, որ պատկերը սարսափելի է։
Ավտոմեքենան կողաշրջվել է հարակից լիճը
Փետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ
Ֆարմանյանը հանել է բոլոր արտահայտությունները, որոնք ակնարկում են Ասոցացման համաձայնագրի ապագա գործադրման հնարավորության մասին. «Հրապարակ»
ԵՄ-ՀՀ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (այսուհետ՝ PCC) Ստրասբուրգում կայացած 14-րդ նիստից առաջ Բրյուսելից Երեւան է ուղարկվել «Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների» նախագիծ։ PCC-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն առաջարկությունների անվան տակ կատարելապես աղճատել է նախագծի հիմնական՝ «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» գլխի բովանդակությունը եւ 02.02.2014-ին վերադարձրել Բրյուսել։ Երեկ գրեցինք Եզրափակիչ հայտարարության 4-րդ կետի մասին, որը Բրյուսելից ուղարկվել էր. «Հանձնաժողովը… 4.
Վարդան Ղուկասյան. «Վաբշե սաղդ, ոչ միայն Դու, ռադ եղեք, ս….ր եղեք, գնացեք ինձանից». «Իրավունք»
Դե դա Բալասանյանի վարքագիծն է, մի տարի ու կես արդեն աշխատում է, բայց փոխանակ իր աշխատանքով զբաղվի՝ բացի այլասերվածությունից, բռնել տալուց, դավաճանությունից՝ մենք բան չենք տեսել, ամեն ինչ էլ սպասում ենք էդ տեսակ մարդուց։
Մենք պատրաստ ենք հանդիպելու Հակոբյաններին. Վարդան Պետրոսյանի քրոջ հարցազրույցը. NEWS.am
Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով տուժած Հակոբյանների ընտանիքի հետ դերասան Վարդան Պետրոսյանի հաշտության, կատարված նախաքննության, հնչեցված տարաբնույթ հայտարարությունների շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հետ։ Ներկայումս ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հակոբյանների ընտանիքի հետ։ Դեպքից հետո մեր ընտանիքի կողմից ձեռնարկվել են իմ կարծիքով բոլոր քայլերը, որպեսզի երկու ընտանիքների միջեւ թշնամանք չմնա,
Տարօրինակ անտարբերություն. «Ժամանակ»
Ոչ մի կասկած չկա, որ Հայաստանում կառավարության հրաժարականը հրատապ խնդիրներից մեկն է, քանի որ այս կառավարության տնտեսական քաղաքականությունը, բացի քաղաքացիներին ուղղված հարվածներից, որևէ մի այլ արդյունք չի ցուցաբերում: Եվ այս տեսանկյունից այն, որ հարցն ընդգրկված է խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների օրակարգում, հասկանալի է միանգամայն: Սակայն, սրանով հանդերձ, անհասկանալի է, օրինակ, այն, որ այս կուսակցությունների օրակարգում նույն
«Նիմֆոմանուհին» ցուցադրությունից հանելու պատմությունն այնպիսի թեժ քննարկման արժանացավ, որի հետ մեկ էլ Անժելա Սարգսյանի պատմությունը կարող է մրցել. «Հրապարակ»
Հաստատ կարելի է պնդել, որ այս ֆիլմի արգելման պատմությունն ավելի բուռն քննարկվեց, քան Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը:
Ի՞նչ ծրագրեր են մշակվում ու իրականացվում կեղծ դեղերի դեմ պայքարելու նպատակով
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանում առողջ ապրելակերպի խթանման, դեղային ազգային քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ, ի՞նչ ծրագրեր են մշակվում ու իրականացվում կեղծ դեղերի դեմ պայքարելու նպատակով, ինչպե՞ս է ընթանում համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման գործընթացը. այս հարցերի պատասխանները կտրվեն ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի 2014 թվականի նիստերում։ Հաստատված ժամանակացույցով կոլեգիան նաև կանդրադառնա համակարգի առանձին ոլորտներին։ Ուսումնասիրությունների
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Ազատության հրապարակում առաջին անգամ տեղի ունեցավ «Անուշի» բացօթյա ներկայացումը: Հաջորդը կլինի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից:
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Երեւանի «Մեդիան» շարունակում է հաղթել առաջատարներին
Այսօր «Փլեյ-Սիթիում» Երեւանի «Մեդիան» հանդիպեց ինտերնետային բոուլինգի միջազգային մրցաշարի առաջատարներից եւս մեկի՝ 4-րդ տեղում ընթացող Մուրմանսկի «Ֆլագմայի» հետ: Ծավալվեց անհաշտ պայքար: Անհատական մրցաշարում «Ֆլագման» հաղթեց 4:2 հաշվով: Թիմայինում «Մեդիան» ռեւանշի հասավ՝ 6:2 եւ ընդհանուր հաշվարկով առավելության հասավ ուժեղ մրցակցի նկատմամբ՝ 8:6 հաշվով: Հիշեցնենք, որ «Մեդիան» անցած հինգշաբթի 12:2 հաշվով ջախջախել էր միանձնյա առաջատար Մոսկվայի «Սպարտակին»:
Սամվել Բեգլարյանը բանակի հոբելյանը մարզում չնշելու մասին. «Պետք է հիշվեին կռված, զոհված տղաները»
Նա հայոց բանակն առանձնահատուկ է համարում
Վարդգես Գասպարին պատասխանում է իրեն դատի տված ոստիկան Ա. Դեմիրխանյանին
Իմ վերոհիշյալ համոզումը եւ դիրքորոշումը հիմնված են ակնհայտ բազմաթիվ փաստերի վրա, չնայած միայն անձամբ ինձ հայտնի եւ հավաստի փաստերն էլ են բավարար ձեզ ստոր, սրիկա եւ հանցագործ գնահատելու համար:
Ոստիկանությունում խոչընդոտել են ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների աշխատանքը
Երեկ ՀԱԿ ակտիվիստների ահազանգով ոստիկանություն է գնացել նաեւ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը: Արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սկզբում իրենց խոչընդոտել են ոստիկանություն մտնել.«20 րոպե ուշացումով մեզ թողեցին բարձրանալ վերեւ, հանդիպել ոստիկանության բաժանմունքի պետին»: Ըստ նրա, խնդիրներ են առաջացել, երբ իրենք պահանջել են ոստիկանություն բերման ենթարկված անձանց
ԼՂՀ ԱԳՆ-ն Թվիթերում պատասխանել է Ուորլիքի հարցադրմանը
ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարց է բարձրացրել, թե ինչու Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք բանակցություններ չսկսեն Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Հունական և Թուրքական Կիպրոսները հայտարարել են, որ ամբողջական բանակցություններ կունենան հակամարտության կարգավորման հարցում: Ինչո՞ւ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում», – Թվիթերի իր էջում գրել է Ուորլիքը: Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 21:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում 1300 խախտում է հայտնաբերվել․ «Փաստիֆո»
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին 65 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել: «Փաստիֆո»-ի խնդրանքով՝ տեսչության պետ Լևոն Խալիկյանը որոշ մանրամասներ է ներկայացրել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի վերաբերյալ: Մեր զրուցակիցը մասնավորապես հայտնեց, որ փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ,
Արարատի մարզպետարանի ու Արարատի մարզի բոլոր գործատուներին
Մեր ունեցած տեղեկություններով, Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում կատարվել են կենսաթոշակային պարտադիր պահումներ, ինչը ՀՀ Սահմանադրության, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի և ՍԴ որոշման կոպիտ խախտում է, եթե այն կատարվել է առանց աշխատողների համաձայնության: Պահանջում ենք հետ վերադարձնել աշխատակիցներից ապօրինաբար պահված գումարները, այլապես մարզպետարանը հայտնվելու է լուրջ սոցիալ-քաղաքական խնդիրների առաջ, քանի որ աշխատողները ակնհայտ
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ծառայողական քննություն
Փետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի
Սպառնալիքներ լրագրողի հասցեին․ «Lragir.am»
Երեկ գիշերվանից, ինչ երիտհանրապետականները փողոցում խոչընդոտեցին Մարտի 1-ի թռուցիկների բաժանումը, և քաղաքացիներին ոստիկանությունը բերման ենթարկեց, Ֆեյսբուքում սկսեցին տարածվել ՀՀԿ-ականների լուսանկարներն իրենց անձնական էջերից, պարզ դարձավ ով ինչ պաշտոն ունի: Առավոտյան արդեն ստացա նամակներ, որ այդ լուսանկարները ջնջեմ իմ անձնական էջից: ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը մոտ 10-ից ավել նամակներ է ուղղարկում իմ ֆեյսբուքի էջին, որտեղ գրված է,
Կառավարության մատչելի բնակարանները՝ շուկայակա՞ն գներով
Կառավարությունը որոշել է, ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն ասաց` պետության համար ծառայողներին Արաբկիր համայնքում մատչելի բնակարաններով ապահովել: Ծրագիրը դեռ նախնական փուլում է, սակայն բնակարանների 1 քմ-ի առավելագույն արժեքը 300 հազար դրամ է, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիփոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար: Արդյո՞ք սա կարելի է համարել մատչելի, անշարժ գույքի մի շարք գործակալություններից
ՀՀ ոստիկանապետի ապօրինությունների մասին
«Մաքսային» կոչվող միությանն անդամագրվելու հայտարարությունից հետո «ավազակաիշխանության» ապօրինությունները նոր թափ են ստացել։ ՀԱԿԿ ակտիվիստների հանդեպ ոստիկանական նենգ գործողությունները դրա վառ ապացույցներից են։ Անկասկած, վերջիններիս ուղղակի պատասխանատուն ՀՀ ոստիկանապետն է, սակայն, որին անիմաստ է որևէ քննադատական խոսք ուղղել կամ կոչով դիմել։ Մենք ողջունում ենք ՀԱԿԿ ակտիվիստների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների սկզբունքայնությունը իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության գործում։
Интерфакс. Ուկրաինայի բանակը կարող է խառնվել ճգնաժամի կարգավորմանը արտակարգ կամ ռազմական դրության դեպքում. ՊՆ նախարար
Ուկրաինայի բանակը երկրում ստեղծված իրավիճակին կխառնվի միայն այն դեպքում, եթե արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի, ասել է Ուկրաինայի Պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը: Ուկրաինական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությամբ ներքաղաքական պայքարին բանակի խառնվելը լիովին բացառված է. «Բայց երկրի լարվածությունը անտարբեր չի թողել զինվորականներին և պաշտպանության նախարարության աշխատակիցներին: Որպես Ուկրաինայի քաղաքացիներ, նրանք նույնպես