Օրվա լրահոսը
Եկեղեցի չունեցող Դիլիջանի քահանան արժանացել է քաղաքապետարանի ոսկե հուշամեդալի
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Դիլիջանի պատվավոր քաղաքացի
Ալեքսանդր Արզումանյան. «Մենք հոժարակամ գնում ենք դեպի պատժամիջոցներ»
Ալեքսանդր Արզումանյանը համարում է` որեւէ նշույլ չկա, որ Ռուսաստանը Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների հետ փորձում է խաղաղ ճանապարհով լուծել հարցերը
$ 24 միլիարդ` ուղիղ հեռարձակման համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիան ինը տարվա համագործակցության պայմանագիր ստորագրելու պայմանավորվածություն է ձեռք բերել ESPN եւ TNT հեռուստաընկերությունների հետ: Պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա օրերին: Համագործակցությամբ ուղիղ հեռարձակման իրավունքն արժենալու է $ 24 միլիարդ: Պայմանագիրը, ենթադրաբար, ուժի մեջ մտնելու է 2016/2017 մրցաշրջանից: Ամենամյա վճարումներն աճել են գրեթե երեք անգամ` $ 930 միլիոնից հասնելով $ 2,066
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է 5 նոր ներկայացումներից առաջինը
Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 46-րդ թատերաշրջանի 5 նոր ներկայացումներից առաջինը՝ «12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում» կատակերգությունը։ Բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյանն է։ Ներկայացումը բեմադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ։ Թատերասեր հանրության ու մտավորականների հետ միասին շեքսպիրյան պրեմիերային ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Երևանի քաղաքապետարան
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: «Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների բարելավման հետ»,- ասել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների,
Միջոցներ ձեռք առնենք՝ օգնելու Հայաստանի հանքարդյունաբերական համայնքներին՝ պաշտպանվելու թունավոր աղտոտումից
Ներկայումս Հայաստանում ավելի քան 400 գործող հանքերից 22-ը մետաղի հանքեր են: Այս հանքերը ծանր մետաղյա աղտոտող նյութեր են արտանետում միջավայր, որոնք ազդեցություն են ունենում հողի, ջրի և օդի վրա հարակից համայնքներում: Վատ վերահսկողության և կանոնակարգման արդյունքում այս համայնքները կանգնած են թունավոր աղտոտման խնդրի առջև: Անկախ մոնիթորինգը թույլ կտա այս համայնքներին անել առաջին քայլը դեպի ավելի
Խփած գոլը նշել է հենց խաղադաշտում գարեջուր ըմպելով
MLS-ի «Լոս-Անջելես Գելեքսի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալան Գորդոնը սեփական հարկի տակ «Տորոնտոյի» դարպասը գրավելը յուրօրինակ կերպով է նշել: Ավելացված ժամանակում դառնալով երրորդ գոլի հեղինակը` Գորդոնը հանգիստ մոտեցել է երկրպագուներից մեկին, ձեռքից վերցրել գարեջրի շիշը եւ կում արել: Ֆուտբոլիստի այս արարքը դժվար է «մարզական» համարել, ուստի զարմանալի չի լինի, եթե նրան դրա համար պատժեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարսնաքարի գործով Վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել. «Ա1+»
Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել Հարսնաքարի գործով տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը։ Բողոքի ձեւական սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է 7-օրյա ժամկետ։ Սահմանված ժամկետում բողոքը չներկայացնելու դեպքում այն համարվում է չտրված: Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել նաեւ «Հարսնաքար»-ի
Իշխան Զաքարյանը՝ մալուխի գործի հետեւանքների մասին
Aravot.am-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այն մալուխների հայտնի «ատկատը», որի մասին նա հայտարարեց ԱԺ-ում՝ 2012-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Իշխան Զաքարյանը իր հետ մալուխ էր բերել եւ այն թափահարելով՝ հայտարարում էր, որ որոշ դատարանների կառուցման ժամանակ օգտագործվել է ահա այդպիսի մալուխ, որի գինը խանութում մեկ մետրը 110
409.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Դատական դեպարտամենտի գործով վկան ասում է՝ «մաղարիչ» բառը ոստիկանությունն է ավելացրել (Տեսանյութ)
Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տարբեր ստորաբաժանումների տասներկու աշխատակիցների գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել 99 վկաներից մեկը՝ Վիկտորյա Կարապետյանը: Նախաքննության ժամանակ այս վկան ասել էր, թե ցանկացել է աշխատել դատական դեպարտամենտում, քանի որ ուներ մանկավարժական-իրավաբանական կրթություն: Այդ մասին հայտնել է իր ծանոթներից մեկին, որի անունը դատարանում չհրապարակեց,
Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ տոնական օրվա կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը հպարտ են մեր ազգային ճարտարապետական ժառանգությամբ, որին բնորոշ են զարգացման բարձր մակարդակ, գեղարվեստական հարուստ ավանդույթներ և ազգային ինքնատիպություն: Վարչապետի խոսքով՝ հայկական
Ֆրանսիան հույս ունի, որ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. դեսպան. Дождь
Ֆրանսիան հույս ունի, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, հայտնել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերան, հայտնում է «Դոժդ» լրատվականը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Հոկտեմբերի 6-ին Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ, Ռիպերան ասել է, որ «Փարիզը հույս ունի դուրս գալ այս շրջանից»: Ըստ նրա, պատժամիջոցները շուտով կկասեցվեն, քանի որ չեն կարող երկար մնալ.
Ջերմուկում մոր եւ մանկան արձանների խորհուրդը փոխվել է
Ջերմուկ քաղաքով մեկ մոր եւ մանկան այսպիսի արձաններ են տեղադրված: Եթե խորհրդային տարիներին այդ արձանները խորհրդանշում էին Ջերմուկը՝ մոր եւ մանկան համար որպես առողջարանային քաղաք, ապա հիմա՝ արտագաղթի այս պայմաններում, արձանները երեխայի հետ միայնակ մնացած մորն են խորհրդանշում, որի ամուսինը «խոպան» է գնացել: Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 04.10.2014
Դրամահավաք` Գյումրիում «Թումո» ստեղծելու համար
Դրամահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ին, ժամը 9:00-24:00 ընկած ժամանակահատվածում «Շանթի» եթերում
ՀՀԿ-ի գործարար պատգամավորները մի օր արթնանալու են ու ստեղծեն ընդդիմադիր խմբակցություն (Տեսանյութ)
Բագրատ Ասատրյանը կասկածում է, որ ԵՏՄ-ին կանդամակցենք
«Աղաղակող» խախտում` ՄԻԵԴ-ում հայ դատավորների ընտրության գործընթացում
Արմեն Հարությունյան, Նորա Կարապետյան, Արայիկ Մելքումյան. սրանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող այն թեկնածուների անուններն են, որոնք ըստ «Իրավունքի եվրոպա» հ/կ-ի տվյալների` իրենց փաստաթղթերը ներկայացրել են ժամկետից` սեպտեմբերի 24-ից ուշ: Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի եվրոպա» հ/կ-ի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը մանրամասնեց. «Սեպտեմբերի 24-ից հետո արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը
Մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» գիտաժողովը
Հոկտեմբերի 6-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում ռուս համագործակցության ներկայացուցչության հետ համատեղ։ Գիտաժողովի բացումը համընկել է
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան 19, 21, 23, 25, 27, 29, 31 համարների, Կարապետյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի
«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը: Սեպտեմբերի 30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչև տարեվերջ՝ նաև հաջորդ
Եվրոպան եւ մենք. Անկախության աստիճանները
Անձնական, դատական եւ պետական անկախությունը խիստ շաղկապված են Անկախության բարձրագույն դրսեւորումը, իմ կարծիքով, պետության անկախությունն է: Անկախ պետությունը կայացած ինստիտուտների եւ կայացած մարդկանց համակցություն է: Թե ինչու է մի դեպքում դա ստացվում, իսկ մյուս դեպքում՝ ոչ, կան տարբեր պատասխաններ: Պատասխաններից մեկը տվել է աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Անդրադառնալով այսօր Ուկրաինայում հանուն անկախության մղվող պայքարին՝
«Դեմ առ դեմ». Հայկակ Արշամյան եւ Ավետիք Իշխանյան
Այսօր ժամը 18.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ քաղաքական փորձագետ Հայկակ Արշամյանի հետ: Թեման՝ ինչ հետեւանքների կբերի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՀՀԿ-ական պետը ազատվել է պաշտոնից
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պետ Աբրամ Բախչագուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են ծառայության մամուլի ծառայությունից: Նոր պետի անունը առայժմ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Աբրամ Բախչագուլյանը ՀՀԿ անդամ է, եւ նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Հետխորհրդային երկրները Ռուսաստանին կօգնեն թվայնացնել պետական կինոֆոնդի ֆիլմերը. Известия
Ռուսաստանի պետական կինոֆոնդը հետխորհրդային երկրներին կդիմի, որպեսզի ֆինանսական օգնություն տրամադրեն սովետական կինոների 50 հազար ժապավեններ թվայնացնելու համար, այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ֆոնդի ղեկավար Նիկոլայ Բորոդաչևը՝ նշելով, որ դրա դիմաց երկրները կստանան այդ ֆիլմերի կրկնօրինակները: Բոդորաչևն ասել է, որ իրենք Ռուսաստանի իշխանություններից 5-6 միլիարդ ռուբլի էին խնդրել արխիվները թվայնացնելու համար: Մշակույթի նախարարությունը մասամբ է բավարարել
«Մենք չպետք է էմոցիոնալ լինենք, հիշենք, թե ինչ է եղել պատերազմի ժամանակ»
Ասում է ադրբեջանցի լրագրող Շահնազ Հասանովան Սեպտեմբերին Գերմանիայում լրագրողական սեմինարի ժամանակ ադրբեջանցի լրագրողներից Շահնազ Հասանովան, որը նախկինում «NIDA» (նշանակում է՝ «Stop») ընդդիմադիր շարժման անդամներից էր, բավական ազատ եւ անկաշկանդ էր ներկայացնում իր երկրում առկա խնդիրները, ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքը, Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին իր դիրքորոշումները: Չնայած վերջին խնդրի հետ կապված նրա կարծիքը, որոշ պարզաբանումներ, դիրքորոշումները մեր՝ հայ
Գյուղացիները Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ ցույցեր կանեն (Տեսանյութ)
Էլիտար սերմացուների ծրագրից տուժածները պահանջում են ազատել իրենց գումարային փոխհատուցումից
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 3.28 մլն. դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 29.09-03.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.73 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.73.մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր
«Սախարով»-ի մրցանակը շնորհվել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին. Contact
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպությունը Անդրեյ Սախարովի անվան մրցանակը շնորհել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին, հայտնում է «Կոնտակտ»-ը: «Նրանք մեծ քաջություն են դրսևորում և հսկա աշխատանք են կատարում երկրում արժանապատվության, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հաստատման համար», – հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բիերն Էնգեսլանդը, – «Այս պարգևը շնորհվում է բոլոր քաղբանտարկյալներին: Ցավոք, բոլորի անունները հնչեցնել


















































