Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցից եկածները դարձել են փողատեր, ժողովուրդն էլ՝ տուգանքի առարկա. Ռուզաննա Ստեփանյան

Սեպտեմբեր 09,2025 14:52 Share

«Փաշինյանական իշխանությունը խմբեր է ստեղծել՝ օդում, ջրում, ցամաքում, տրանսպորտում, փողոցում, տանը, գիշերը պառկած տեղը բոլորին տուգանում են, խայտառակ տուգանքներ են: Վահագն Խաչատուրյանն ասում էր՝ երկրում շատ փող կա: Եթե երկրում շատ փող կա, ինչու ե՞ք մտնում մարդկանց գրպանը »,- «Հայելի» ակումբում նշեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:

«Քիչ առաջ տաքսիով գալիս էի, տաքսու վարորդը շատ կոնկրետ ասաց, որ փոքրիկ ԱՁ է ունեցել. փոքրիկ ԱՁ-ն տուգանվել է 800 հազար դրամով, դրա համար փակել է ԱՁ-ն եւ տաքսի է քշում: Անցյալ շաբաթ հետեւում էի, թե ինչպես են այդ խմբավորումները գնում-կանգնում էին մարդկանց մեքենաների վրա: Մարդն ասում է՝ մի շաբաթ առաջ եք տուգանել, սա երկրորդն է, փոքրացրել եմ իմ գովազդի չափը, ասում են՝ պատուհանի ներսում պետք է լինի, ոչ թե դրսում, այ հիմա քեզ կտուգանենք 150-200 հազար դրամ… Մարդն ասում է՝ դե մեր տեսարժան վայրերն են, տուրիստները գալիս են, տեսնում են: Ասում են՝ ոչ, դու պետք է տուգանվես:

Կամ՝ նստում ես տրանսպորտ, մեկ էլ տեսնում ես մի բըրջ լցվում է տրանսպորտ, ոտնատեղ չկա կանգնելու, իրենք ներս են լցվում, ասում են՝ եկել ենք քեզ տուգանենք, մեկը սարքը հանում՝ կտտացնում է, ասում ես՝ ուր է քո բեյջը, տարբերանշանը, հագուկապը, ասում են՝ մեզ հայտարարեցինք, դուք հավատացեք մեզ: Ասում եմ՝ ես էլ ԱԱԾ-ից եմ, դե դու էլ ինձ հավատա»,-ասում է Ռուզաննա Ստեփանյանը:

«Ինչպիսին իրենց աշխատաոճն է, էդպես էլ իրենց տեղադրած սարքերն են…Մի երիտասարդ աղջիկ քարտը դրեց սարքի վրա, չաշխատեց, մտան տուգանեցին ու հայդե իջան: Կամ տեսնում ես՝ տարեց կինը մի տեղից մի փոքր կանաչի է վերցրել, ու քանի որ Փաշինյանի բարձրացրած 32-33 հազար դրամ թոշակով չի կարողանում ապրել, մի քանի կապ կանաչի է ուզում վաճառել, տեսնում ես՝ էդ խմբերը պիտի գնան, մի փունջ կանաչին վերցնեն ու տուգանեն»,-հավելում է բանախոսը:

«Էսօր լսում եմ, Փաշինյանն ասում է իմ աշխատանքային օրը սկսում եմ Ռուբեն Հախվերդյանի «Քո լվացքը չորացել է, տիկին Արուս» երգով: Ես էլ ուզում եմ ասել, որ «անտերուդուս մուրացկանները դարձել են էս երկրին տեր ու տիրական» (Հախվերդյանի « Ծեր գնչուհին» երգի տողն է-Գ.Հ.): Ու ցավոք, որեւէ ձեւ չի գտնվում այս մուրացկաններին դուրս շպրտելու…Փողոցից եկածները դարձել են փողատեր, ժողովուրդն էլ՝ տուգանքի առարկա»,-ասում է Ռուզաննա Ստեփանյանը

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930