Օրվա լրահոսը
Դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Նորբերտ Լամերթիի հետ
Arfd.info. Ապրիլի 3-ին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Ի շարս այլ հարցերի քննարկվել են նաեւ Քեսաբի իրադարձությունները:
Տիգրան Սարգսյանը Մոսկվային չի հետաքրքրում. «Ժամանակ»
Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված չէր Մոսկվայից։ Նա նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանն այն մարդը չէր, ում պաշտոնում մնալ-չմնալու հարցն այս պահին Մոսկվային հետաքրքրեր: Միևնույն ժամանակ, Արբակ Խաչատրյանը չբացառեց, որ սա կարող է նաև անձամբ Սերժ Սարգսյանի քայլը լինել Մոսկվային իր հավատարմությունը ցույց
«Պետք է հասկանալ, որ աշխարհում ամենաթիրախային կամ խոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է». «Հայոց աշխարհ»
Հետո որոշել՝ ով կարող է դա իրականացնել Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ –Կարծիք կա, թե Հանրապետականը «ձիով քայլ» արեց՝ զոհաբերելով վարչապետին, վերացրեց «քառյակին» միավորող հիմնական գործոնը, դրանով իսկ չեզոքացրեց ապրիլի վերջին սպասվող հանրահավաքային «ալիքի» հնարավոր հետեւանքները։ Ի՞նչ կասեք այս մասին։ -Մենք այդպես էլ գիտեինք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայկական
Ս.Մանուկյան. «Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել»
Ապրիլի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը: Համաժողովի առաջին բանախոսը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, լրագրողներին ներկայացրեց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունները։ Թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը կարևորեց, որպեսզի Հայոց ցեղասպանության խնդրի մասին չխոսվի միայի ապրիլի 24-ին։ Նա նշեց, որ մենք՝ հայերս, խնդիր ունենք համաշխարհային մեդիա դաշտում ապահովելու այս թեմայի մշտական և
Կառավարությունում անտեղյա՞կ են. «Հրապարակ»
Միայն Հայաստանում է հնարավոր, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, եւ դրա մասին կառավարության պաշտոնական կայքէջը չհաղորդի: Որքան էլ այլեւս վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի խորհրդականների, օգնականների, խոսնակների համար ծանր է համակերպվել վարչապետի եւ կառավարության հանկարծահաս հրաժարականի հետ, փաստը պետք է արտացոլվի կառավարության կայքում: Բնականաբար, պետք է տեղադրվի հրաժարականի տեքստը, հաղորդագրություն հրաժարականն ընդունվելու մասին: Որքան էլ հանրապետության նախագահ
Նոր իրավիճակ, նոր օրակարգ. «Հայոց աշխարհ»
Քաղաքական շրջանակներում ու լրահոսում երեկվա խոսք ու զրույցի հիմնական թեման Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու վարչապետի պաշտոնի թեկնածուների շուրջ գուշակություններն էին: Որպես վարչապետի պաշտոնի հավակնորդներ արդեն շոշափվել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի, «ՎիվաՍել» ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի ու բազում այլ անձանց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, Ամեն ինչ այստեղ շատ իրական է: Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Այստեղ Շամշյանն է տերտիրականը:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու
Շուշան Պետրոսյանը՝ Հասմիկ Պողոսյանին. «Ես չեմ ապակողմնորոշում, «Շուշանավարի» եմ այդ հարցը տվել»
Օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը տհաճ իրավիճակի մեջ ընկավ, երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է առաջնորդվելու նախարարը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության հարցում: Երբ Շուշան Պետրոսյանն ասաց, որ պաշտոնապես հայտ է ներկայացրել 9 թեկնածու, եւ
Րաֆֆի Հովհաննիսյանը վարչապետի հրաժարականի մասին. «Այդ մարդուն ժերտվա տվեցին». (Տեսանյութ)
Այսօր Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետի հրաժարականին, ասաց, որ նրան զոհ տվեցին, այնուհետ նույն բառը թարգմանեց ռուսերեն ասելով`«ժերտվա տվեցին»: «Մենք հույս ունենք, որ մեր բոլոր գործընկները կգիտակցեն, որ սա մակերեսային, ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված էժան իշխանական քայլ է և ոչ ավելին: Այդ մարդուն փոխելով` հավանեք նրան, թե
«Փակ» հավաքն ու ավելորդ ծախսերը մտահոգել են բրյուսելահայերին
Այսօր Բրյուսել է ժամանել հայաստանյան մի պատվիրակություն, որի կազմում են Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամներ: Մեկնողների ցանկում են ՀՀ մշակույթի, Սփյուռքի նախարարները, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Չնայած մշակույթի նախարարությունից Aravot.am-ին ասացին, որ Հասմիկ Պողոսյանը այսօր աշխատանքի է եղել նախարարությունում: Հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 5-6-ը Բրյուսելի «Հայ տուն» կենտրոնում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ
Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ. NEWS.am
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին առանձնազրույց է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԽ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը: Նա բնական համարեց, որ որպես վարչապետի թեկնածու շրջանառվում է նաեւ Արթուր Բաղդասարյանի անունը, սակայն հավելեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցը չի քննարկվել: Մանրամասները կարող եք
Գյումրեցիները` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Րաֆֆի ջան, էդ Գյումրու տեղը մոռացե՞լ ես». (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակում ավարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Կարելի է ասել այն բազմամարդ էր. և շատերը, հիմնականում տարեցները, վարչապետի հրաժարականից ոգևորված, եկել էին լսելու «Ժառանգության» առաջնորդի կանխատեսումները երկրի զարգացման շուրջ: Պարոն Հովհաննիսյանը, ինչպես միշտ, ջերմորեն ողջունեց բոլորին` նրանց յուրաքանչյուրին ձեռքով բարևելով ու երբեմն գրկախառնվելով: Նշենք, որ մշտապես Գյումրի այցելող Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե
Սյունիքի մարզպետին ավելի շատ դիմում են դրամական օգնություն ստանալու խնդրանքով
Քաղաքացիների ամենամսյա ընդունելության ժամանակ Սյունիքի մարզպետին բնակիչները հիմնականում դիմում են բուժման, ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերով: Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից՝ առավել մեծ թիվ են կազմում դրամական օգնության համար դիմողները: Միայն մարտի 31-ին ընդունելությանը մասնակցած 18 բնակչից 15-ը մարզպետին դիմել էր դրամական աջակցություն ստանալու համար, երկուսը՝ աշխատանքի տեղավորման, իսկ պետպատվերի շրջանակներում բուժվելու՝ մեկ
Գրիգոր Գրիգորյանը պատրաստ չէր Եվրոպայի ոսկուն
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չորրորդ օրը Հայաստանի ըմբիշները այսօր երկու մեդալ նվաճեցին: 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը գերազանց գոտեմարտերով հասել էր եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար հանդիպեց ադրբեջանցի շատ ուժեղ մարզիկ Ռուսլան Դիբիրգաջիեւին: Ինչպես ցույց տվեց պայքարի ընթացքը, մեր երիտասարդ ըմբիշը դեռ պատրաստ չէր պայքար մղել ոսկե մեդալի համար, ուստի բավարարվեց արծաթով: Այսօր մեր երկրի
Քրեակատարողական հիմնարկների պետերն ազատվել են աշխատանքից
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը՝ համապատասխանաբար Նելսոն Զաքարյանը, Համլետ Խլղաթյանն ու Լյովա Սարուխանյանը 2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոնները քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։ ՀՀ արդարադատության նախարարություն
«ՄըքԴոնալդս»-ը Ղրիմում փակել է իր ռեստորանները. «Ամերիկայի ձայն»
«ՄըքԴոնալդս»-ը Ղրիմում փակված իր ռեստորանների աշխատողներին առաջարկել էր տեղափոխվել Ուկրաինա, որտեղ նրանք, ըստ ընկերության, կզբաղեցնեն նույն պաշտոններն ու կստանան նույն աշխատավարձը «ՄըքԴոնալդս» ընկերությունը «ժամանակավոր դադարեցրել է» Ղրիմում գործող իր երեք ռեստորանների աշխատանքը և առաջարկել է Ուկրաինա տեղափոխել իր բոլոր աշխատողներին: «ՄըքԴոնալդս»-ի հայտարարության մեջ ասված է, թե Ղրիմում ընկերության ռեստորանների փակման պատճառ է դարձել արտադրական չնշված
«Դեմ եմ»-ի անդամները ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի համոզմամբ, կենսաթոշակային պարտադիր կուտակային բարեփոխման տապալումն իր ազդեցությունն ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի որոշման վրա: «Բայց թե ինչ հիմնական այլ գործոններ են ազդել, կիմանանք միայն, երբ տեսնենք շարունակությունը: Տեղի է ունենում մի գործընթաց, որը դեռ քաղաքացիներիս համար տեսանելի չէ: Եվ շատ դժվար է ասել, թե ինչու դա տեղի
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը կկասեցվի՞
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մի կողմից այս հրաժարականը կապվում է երկրում գոյություն ունեցող լարված իրավիճակի հետ, մասնավորապես չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի հարցում ընդհանուր հայտարարի գալը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների հակասահմանադրական ճանաչելը, մյուս կողմից որպես վարչապետի հրաժարականի հետևանք դիտարկվում է այն, որ հնարավոր
Րաֆֆի Հովհաննիսյանը` իրեն վարչապետ առաջարկելու մասին. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու թատերական հրապարակում վերջին նախահավաքը անցկացնող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է վարչապետի պաշտոնը առաջարկվի «Ժառանգության»-ը: Ի պատասխան այս հարցի, պարոն Հովհաննիսյանը լայն ժպտաց: «Իսկ եթե կոնկրետ Ձեզ առաջարկվի՞», շարունակեցին լրագրողները, որին ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց, որ դա սխալ հասցեականություն է, քանի որ իրենք պահանջում են ամբողջական իշխանափոխություն: «Այս գործընթացը
«Նույնիսկ մեր նորմալ ներկայի մասին չեն մտածում, ուր մնաց թե ծերության մասին մտածեն»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այն կարծիքին է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում նպատակ ունի միայն բյուջեն գումար լցնելու:
Գագիկ Ծառուկյան. «Ստեղծվել է հնարավորություն` առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու». Zham.am
-Պարոն Ծառուկյան, դուք պահանջում էիք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը և ոչ իշխանական ուժերի քառյակը, հասարակության լայն աջակցությամբ, պատրաստվում էր կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել ապրիլի 28-ին: Երեկ երեկոյան վարչապետը հրաժարական տվեց: Դուք բավարարվա՞ծ եք, դուք սա համարում եք հաղթանակ: - Ես երբեք խնդիր չեմ դրել հաղթել կոնկրետ մարդու, առավել ևս`ձեր նշած, և երբեք որևէ հարց չեմ
Contact. Էդրողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 4-ին Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Ղարաբաղի հարցը: Հայտնում է «Կոնտակտ» լրատվականը: Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ թուրք պաշտոնյան հայտնել է, որ Ղարաբաղի հարցով իրենց դիրքորոշումը չի փոխվել և իրենք շարունակում են լիարժեք աջակցություն ցույց տալ Ադրբեջանին: Երկրների ղեկավարները քննարկել են նաև պետությունների
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 4-ին հանդիպեց Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Քարոլինա Մոնսալվեին և հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զարուհի Թոխմախյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը և 2015-2017թթ. ժամանակահատվածի համար պլանավորված աշխատանքները, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և
Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝ բնապահպանության նախարարի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստի վերաբերյալ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի միջև:
«Գծատեր». «Ուղեվարձի սակագինը որոշե’ք, մենք էլ կորոշենք` կաշխատենք թե` ոչ»
Այսօր Երեւանի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի մի քանի անդամների, որոնք նաեւ «գծատերեր» են, մեկ բան էր հետաքրքրում` հանձնաժողովը ե՞րբ է ավարտելու աշխատանքները: «Դավիթ երթուղային տաքսի» ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը հանձնաժողովի նախագահ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հորդորեց ի վերջո, հանձնաժողովի աշխատանքների ավարտի ժամանակացույց նշել եւ հրապարակել սակագնի վերջնական տարբերակը. «Մենք էլ կորոշենք` աշխատենք
«Ժառանգության» փոխնախագահն ու առաջնորդը` Քեսաբի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով մինչ Հայաստանը խղճուկ, ոչ լեգիտիմ, ոչ իրավական վիճակի մեջ է, թե Քեսաբի, թե ցեղասպանության, թե Արցախի հարցը օդում կախված են մնալու:
Միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով. դատավորը սանկցիա է կիրառում տուժողի նկատմամբ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով տուժող Հայկ Հակոբյանին: Դատավորը մինչ այդ նախազգուշացրել էր տուժողին, տեղից վիրավորական արտահայտություն անելու համար: Ամեն ինչ սկսվեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդություններից: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի անթույլատրելի ճանաչվի Վարդան Պետրոսյանին որպես կասկածյալի հարցաքննելու եւ ապա` մեղադրյալ ներգրավվելու մասին արձանագրությունները: Պաշտպանն ասաց,


















































