Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր անձնագրերի ուշացման պատճառով չեն կարողանում մեկնել

Ապրիլ 04,2014 19:50

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ  դժգոհել են, որ ամսից ավելի է,ինչ վավերականության ժամկետը լրացած իրենց անձնագրերը հանձնել են, սակայն նոր անձնագրեր այդպես էլ չեն ստացել: Նոր նմուշի անձնագիր չստանալու պատճառով այդ անձինք հնարավորություն չունեն լքել Հայաստանի հանրապետության սահմանները: Սույն հարցն առավել կարեւոր է հարեւան Վրաստան առեւտրի կամ այլ գործերով մեկնող նոյեմբերյանցիների համար:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար եղանք ոստիկանության Նոյեմբերյանի անձնագրային խմբում: Խմբի ղեկավար Հայկ Մամյանն ասաց, որ իրենք նոր նմուշի անձնագրերը Երեւանից, անձնագրերի եւ վիզաների վարչությունից դեռ չեն ստացել, որ հանձնեն քաղաքացիներին: Հ. Մամյանը հավաստիացրեց, որ իրենց խմբի աշխատակիցները. ինչպես նաեւ անձնագրերի եւ վիզաների վարչության աշխատողները լարված, մեծ ծանրաբեռնվածությամբ գործում են, որպեսզի նոր նմուշի անձնագրերը հասցնեն տերերին:Նրա վկայությամբ՝ Երեւանում լուծվում են այդ անձնագրերի տրամադրման հետ կապված համակարգչային ծրագրերին առնչվող խնդիրներ:

Քանի դեռ նոր նմուշի անձնագրերը Նոյեմբերյանում չեն ստացել, դրանց տերերին, որպես հարցի ժամանակավոր լուծում, տրվում է անձի ինքնությունը հաստատող, լուսանկարով փաստաթուղթ, որով նրան կենսաթոշակներ են ստանում եւ այլ գործառույթներ իրականացնում: Ըստ օրենքի, նոր անձնագիր տրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայկ Մամյանն ասաց, որ նոր նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի ուշացումներ կան, սակայն դրանք ամիսներ չեն տեւում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930