Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ստեղծվել է հնարավորություն` առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու». Zham.am

Ապրիլ 04,2014 20:17

-Պարոն Ծառուկյան, դուք պահանջում էիք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը և ոչ իշխանական ուժերի քառյակը, հասարակության լայն աջակցությամբ, պատրաստվում էր կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել ապրիլի 28-ին: Երեկ երեկոյան վարչապետը հրաժարական տվեց: Դուք բավարարվա՞ծ եք, դուք սա համարում եք հաղթանակ:

-​ Ես երբեք խնդիր չեմ դրել հաղթել կոնկրետ մարդու, առավել ևս`ձեր նշած, և երբեք որևէ հարց չեմ անձնավորել: Ես այլ խնդիր եմ դրել, և այսօր էլ այդ խնդիրն է օրակարգում` երկիրը զարգացման ճիշտ հունի վրա դնել: Երկրում առողջ մթնոլորտ ձևավորել, բիզնես միջավայրը օր առաջ բարելավել, մարդկանց բարեկեցությանն ուղղված կտրուկ և հստակ մշակված քայլեր անել, գյուղացուն, ուսանողին, ուսուցչին, գիտնականին, և սոցիալական այլ խմբերին մենակ չթողնել դժվարությունների ու խնդիրների առաջ: Ես խնդիր եմ դրել` հասարակության մեջ արդարության մթնոլորտ հաստատելու, ծանոթ-բարեկամի կործանարար համակարգը ջարդելու, ես խնդիր եմ դրել և դնում` քաղաքական գործընկերներին և ընդդիմախոսներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լսելու` ոչ թե անիմաստ թշնամանք սերմանելու:

-​ Նոր ստեղծված պայմաններում ո՞րն է ԲՀԿ-ի դերակատարումը:

-Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձևավորվել և արդեն իսկ բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ է, իմ թվարկված խնդիրները լուծվե՞լ են. իհարկե` ոչ: Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը: Եվ ես ձեռնպահ կմնամ ավելին մանրամասնելուց:

Մանրամասները կարող եք կարդալ` Zham.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930