Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ մեր նորմալ ներկայի մասին չեն մտածում, ուր մնաց թե ծերության մասին մտածեն»

Ապրիլ 04,2014 20:23

Այսօր Վանաձորում կազմակերպված հանրային նախահավաքի ժամանակ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցին ` նկատելով, որ դրանով ընդամենը փորձ  է արվում բյուջե գումար բերել:

«Կուտակային այս հիմնադրամով, որ փորձում են ստեղծել, ընդամենը մի խնդիր է ուզում կառավարությունը լուծել `  բյուջեն գումար բերել: Փորձում են միջազգային կառույցներից գումար ստանալ, սա է խնդիրը: Հո մեր ապահով ծերության մասին չեն մտածում: Նույնիսկ մեր նորմալ ներկայի մասին չեն մտածում, ուր մնաց թե ծերության մասին մտածեն»,-ասաց  Արմեն Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ այդ իսկ պատճառով էլ «Ժառանգություն» կուսակցության `  ամբողջական իշխանափոխություն կատարելու տարիներ առաջվա տեսակետը անփոփոխ է:

«Սա է պատճառը,  որ «Ժառանգության» տեսակետը, որը հայտնվել է տարիներ առաջ, մնում է ուժի մեջ ` ամբողջական իշխանափոխություն, արմատական բարեփոխումներ, կառավարման նոր խաղի կանոններ:  Պետության հարստությունը, պետական բյուջեն պետք է ծառայի մեզ բոլորիս, եւ ոչ թե մի քանիսի: Ուստի  երկրին անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն, երկրին պետք է լեգիտիմ նախագահ, լեգիտիմ Ազգային ժողով, երկրին պետք է կառավարություն, որի անդամները ոչ թե Հայաստանի ամենահաջողակ գործարարներն են, այլ երկրին պետք են կառավարության անդամներ, որոնք բացառապես աշխատավարձ են ստանում եւ իրենց պարտականություններն են կատարում, եւ ոչ թե ընտրությունների համար փորձում են ինչքան կեղծիք կա, կատարեն: Միեւնույն է, իրենք դրանից ոչինչ չեն շահում. քաղաքացին արտագաղթեց, բյուջեում գումար չի լինելու»,-եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930