Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Ապրիլ 04,2014 20:07

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը  ապրիլի 4-ին հանդիպեց Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Քարոլինա Մոնսալվեին և հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զարուհի Թոխմախյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը և 2015-2017թթ.  ժամանակահատվածի համար պլանավորված աշխատանքները, ինչպես նաև  Համաշխարհային բանկի կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ներդրումների եվրոպական բանկի կողմից համատեղ նախապատրաստվող Մ6  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման  ծրագրի   համաֆինանսավորման հնարավորությունը:

Քարոլինա Մոնսալվեն նշեց, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ուսումնասիրել է ճանապարհների վիճակը, նախարարության կողմից ներկայացված ճանապարհների ցանկը և  դրանք   բավարարում են ծրագրի նպատակները:

Կողմերը կարևորեցին նաև Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվելիք հանդիպումը, որտեղ տեղի կունենա  տարբեր երկրների պաշտոնյաների և փորձագետների փորձի փոխանակում:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ այդպիսի հանդիպումները նպաստում են ծանոթանալու և ճիշտ հետևություններ անելու տարբեր երկրների փորձից։

Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

                                                                     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

                                                                     լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930