Լրահոս
Օրվա լրահոսը

Contact. Էդրողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ապրիլ 04,2014 20:11

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 4-ին Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Ղարաբաղի հարցը: Հայտնում է «Կոնտակտ» լրատվականը:

Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ թուրք պաշտոնյան հայտնել է, որ Ղարաբաղի հարցով իրենց դիրքորոշումը չի փոխվել և իրենք շարունակում են լիարժեք աջակցություն ցույց տալ Ադրբեջանին:

Երկրների ղեկավարները քննարկել են նաև պետությունների միջև ռազմական, առևտրային, էներգետիկ և ներդրումային ծրագրերը:

Ալիևը հայտնել է, որ ԹԱՆԱՓ գազատարը, որը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջով հասնում է մինչև Եվրոպա, ամենայն հավանականությամբ կգործի 2018թ.:

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո սա Էրդողանի այլ երկիր կատարած առաջին այցն է, որով, ինչպես նա է ասել, ուզում է ցույց տալ Ադրբեջանի կարևորությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930