Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` իրեն վարչապետ առաջարկելու մասին. (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 20:33

Այսօր Գյումրու թատերական հրապարակում վերջին նախահավաքը անցկացնող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է վարչապետի պաշտոնը առաջարկվի «Ժառանգության»-ը: Ի պատասխան այս հարցի, պարոն Հովհաննիսյանը լայն ժպտաց: «Իսկ եթե կոնկրետ Ձեզ առաջարկվի՞», շարունակեցին լրագրողները, որին ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց, որ դա սխալ հասցեականություն է, քանի որ իրենք պահանջում են ամբողջական իշխանափոխություն:

«Այս գործընթացը մեզ հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ մենք պահանջում ենք ամբողջական իշխանափոխություն վերևից վար և դա ժողովրդի պահանջն է»,- կարճ-կոնկրետ պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյանը նաև ասաց, որ կառավարության փոփոխությունից հետո հաջորդ քայլը կլինի ամբողջական իշխանափոխությունը, և նրանք, ովքեր իրենց համարում են «ընդդիմադիր, ժողովրդի ձայնի արտահայտիչ, խոսնակ, նվիրյալ ուժեր» ժողովրդի կամքը պետք է կատարեն և պահանջեն ամբողջական իշխանափոխություն, որովհետև միայն վարչապետ փոխելով երկիրը այս վիճակից դուրս չի գա: Իսկ թե ԲՀԿ-ն ու «Դաշնակցություն»ը նույնպես կպահանջե՞ն ամբողջական իշխանափոխություն, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես որևէ մեկի հավատաքննիչը չեմ, այդ հույսը ունենք, պետք է շարունակենք պայքարը, բայց ժամանակը շատ կարճ է, և կարծում եմ այս ամսվա ընթացքում այդ հարցի սպառիչ պատասխանը կստանանք»:

Մանրամասները` տեսանյութում: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930