Օրվա լրահոսը

Պուտինը դեռևս լուծում չունի. «168 ժամ»

«ՌԴ-ի հետ միության գնացած երկրներն արդեն զգում են, որ ինտեգրացիայի մակարդակը դեռևս միայն տնտեսական է, որը տվել է իր առավելագույն արդյունքը: Բայց չեմ կարծում, որ հետագայում ՌԴ-ն կբավարարվի միայն տնտեսական ոլորտում իր կամքը թելադրելով: Հայաստանի անդամակցության հետ կապված. Բելառուսն Ղազախստանն այնքան էլ, այսպես ասած, հիացած չեն այդ նախաձեռնությամբ: Արդեն որոշակի առևտրային հարաբերություններ և բյուջետային հոսքեր

Մարդասպանը` ինքնախոստովանությամբ

Հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966 թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ Մ

Նախկինում երբեք էլէներգիայի թանկացման համար հիմնավորումների այսպիսի դեֆիցիտ չէր եղել. «Հայկական ժամանակ»

Ուղիղ մեկ շաբաթից Հայաստանի բոլոր սպառողները էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն 10 տոկոս ավելի գումար, քան ներկայումս։ Օգոստոսի մեկին ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ այս տարվա հուլիսի 1-ին ընդունած որոշումը, ըստ որի, էլէներգիայի յուրաքանչյուր կՎտ ժամի սակագինը 38 դրամից դառնում է 41 դրամ 85 լումա։ Իհարկե, առաջին անգամը չէ, որ Հայաստանում բարձրանում

Եվս մի մարդ անմեղ ճանաչվեց եւ դատարանով արդարացվեց

Սերգեյ Ափոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակել է Գագիկ Փարոյանին պատկանող` Երևանի Եղբայրության փողոցի թիվ 11 շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը, բացի այդ կեղծել և անձամբ օգտագործել էր իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ խարդախությամբ հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև կատարել է ուրիշի առանձնապես

Արդարացի ավարտեք մեկ գործ, եւ մյուս մայրերը իրենց վշտի մեջ համբերատար կսպասեն. «Ժամանակ»

Սգավոր մայրերին ցուցադրաբար ընդունելու փոխարեն՝ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդամենը նրանցից ցանկացածի որդու գործը ցուցադրաբար վերցնել եւ իր անմիջական հսկողությամբ առաջ մղել մինչեւ անաչառ, համոզիչ իրավական հանգուցալուծում։ Գործը դա կլինի, ոչ թե PR նպատակներով կազմակերպվող հանդիպումները, ինչպես հայտնությունները այս կամ այն բողոքի ցույցերին կամ պիկետներին։ Գործը այն կլինի, որ մեկ կոնկրետ դեպքի մասով կատարվի վերաքննություն,

«Սեւ ցուցակների» իմաստը

Երեկ Յուրմալայում մեկնարկել է «Նոր ալիք» երիտասարդ երգիչների մրցույթը, որին ես ավելի լավ եմ վերաբերվում, քան «Եվրատեսիլին»: Նախ` այնտեղ աշխատում է մասնագիտական ժյուրին, երկրորդ` այդ մրցույթում ավանդաբար հաջող են ելույթ ունենում մեր երգիչները: Նկատի ունեմ թե՛ այս «Նոր ալիքը» եւ թե՛ դրա խորհրդային «նախատիպը»` «Յուրմալան» եւ Նարինե Հարությունյանին, Արամոյին, իսկ նոր ժամանակներում` Սոնա Շահգելդյանին: Վստահ

Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել

Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ

Իրանի դեսպանը Ռուսաստանին էր առաջարկություն անում, ոչ թե Հայաստանին

Հայաստանով իրանական գազ արտահանելու դեսպանի առաջարկին, ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, Հայաստանն ի վիճակի չէ արձագանքել, այս հարցը Ռուսաստանը պետք է լուծի: Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի՝ օրերս արած հայտարարությունը, որ Հայաստանը կարող է էներգակիրների, մասնավորապես՝ գազի արտահանման տարանցիկ երկիր լինել դեպի Եվրոպա, ուղղված էր ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ Ռուսաստանի: «Առավոտի» հետ

«Դեմ առ դեմ». Արա Գալոյան եւ Բաբկեն Թունյան

Այսօր ժամը 17-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝զրույց տնտեսական մեկնաբաններ Արա Գալոյանի եւ Բաբկեն Թունյանի հետ: Թեման՝ կառավարության 100 օրը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք,

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ապարանցին բարդու կատարին նստած գիրք է կարդում: – Էդ ի՞նչ ես անում,- հարցնում է մեկը ներքեւից: – Բարձրագույն կրթություն եմ ստանում,- պատասխանում է ապարանցին:

Լևոն Հայրապետյանը «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի բուժմասում է, նրան այսօր մեղադրանք կառաջադրվի

Լևոն Հայրապետյանը հուլիսի 24-ի դրությամբ շարունակում է մնալ մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում գտնվող բուժմասում: Բժիշկների պնդմամբ, նրա առողջական վիճակը բավարար չէ կալանքի տակ մնալու համար: Այսօր Հայրապետյանին մեղադրանք կառաջադրեն: Մոսկվայում է գտնվում նաև Լևոն Հայրապետյանի եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը իր որդու՝ Գուրգենի հետ: Artsakh Today մամուլի կենտրոն  

Դիտավորյալ իր ոտքին կրակողը դատապարտվեց կալանքի

Մեր տեղեկություններով՝ պատճառն անձնական է

Կառավարությունը «Դոն Կիխոտին» դարձրել է «Խոտ»

Կառավարության աշխատակազմը, մեկ անձից կատարվող գնումներով  920 հազար դրամով հայ գեղանկարիչ Վալմարի «Դոն Կիխոտ» կտավն է գնել. ընդ որում գնման պայմանագրում կտավի անունն էլ սխալ է գրված` «Դոնկի Խոտ»:  Մինչդեռ համաշխարհային գրականության դասական Միգել Սերվանտեսի ստեղծագործությունը կոչվում է` «Դոն Կիխոտ»: Կառավարությունը 68 հազար դրամով, որպես հուշանվեր, 5 հատ «Ախթամար» կոնյակ է գնել մեկ անձից կատարվող

Անգլիայի թագուհու նժույգը բռնվել է դոպինիգի վրա

«Էսթիմեյթ» անունով հնգամյա նժույգը, որ պատկանում է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդին, հայտնվել է այն հինգ նժույգների ցուցակում, որոնց արգելված խթանիչներ օգտագործած լինելու բժշկական հետազոտությունը դրական արդյունք է տվել: Դրա համար կենդանին զրկվել է անցած ամիս թագավորական մրցավազքի արծաթե մեդալից եւ 80 հազար 625 ֆունտ ստերլինգ դրամական մրցանակից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի

Քառյակը կտրոհվի՞ Սահմանադրական բարեփոխումների պատճառով

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ քառյակը կտրոհվի Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով:

Վարչապետի` 1 օրով Սոչի մեկնելու համար 19 միլիոն դրամ է ծախսվել

Հովիկ Աբրահամյանին ու նախարարներին Սոչի է «թռցրել» «Էյր Արմենիան»` 19 միլիոն դրամով

«Մեկ ուրախացրեցին, մեկ էլ ծիծաղեցին մեր վրա»

Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով որոշվել էր 9 ու ավել անչափահաս երեխաներունեցող ընտանքիներին բնակարաններ գնել: Շիրակի մարզպետարանից կոնկրետ 6 այդպիսի ընտանիքի ապրիլ ամսին հրավիրել են իրենց մոտ` նրանց հետ պայմանագիր կնքել, հանձնարարել են գնալ ու բնակարաններ փնտրել, որ պետությունը բանկային սիստեմով գումարը հատկացնի: Երբ վերջիններս երկար ժամանակ ման գալուց հետո, գտել են համապատասխան բնակարանները, մարզպետարանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների մասին. «Ազատություն»

«Համանախագահները անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը», – ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների կապակցությամբ: «Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց

Վարչապետի հանձնարարականները Գյումրի կատարած այցից հետո

Երեկ Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամաս կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզպետարանում մի քանի հանձնարարականներ է տվել փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, վարչապետը հանձնարարել է երեքշաբթի քննարկում կազմակերպել փոխվարչապետ

Վահէ Պէրպէրեան. «Երգիծանքը պետք է ինչ-որ միտք ունենա, ստիպի, որ ծիծաղողը նաեւ մտածի»

Երգիծաբան Վահէ Պէրպէրեանը կրկին Երեւանում է: Այս անգամ նա հանդես է գալիս «Եթե» երգիծական ներկայացմամբ:  Այսօր՝ հուլիսի 23-ին, մինչ «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացումը սկսելը նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Ներկայացման մեջ քննարկվելու եւ երգիծանքի միջոցով  ծաղրվելու են հասարակությունում տիրող արատավոր երեւույթները: Իր քննադատության մասին ասում է. «Ես ո՞վ եմ, որ այպանեմ, բարոյախոսություն անեմ, մանավանդ որ ես

Քարվաճառում հայերի ձերբակալած ադրբեջանցիների մեջ Ռուսաստանի քաղաքացի չկա. Բաքվում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հերքել է լուրերը, թե Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների մեջ Ռուսաստանի քաղաքացի կա, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով Բաքվում ՌԴ դեսպանատան կայքին: Դորոխինն այդ մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովին ուղղված նամակում: «Պաշտոնապես հայտնում եմ ձեզ, որ Քարվաճառում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ձերբակալված անձանց մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան», –

Ինչո՞ւ են համշենահայերն ասում, որ իրենք ոչ թե համշենահայ են, այլ համշենցի. մեկնաբանում են համշենահայերը

Պարզվում է՝ Թուրքիայում ոչ բոլոր համշենցիներն են խոսում համշենահայերենով: Վերջինով հաղորդակցվում են միայն Խոփա և Բորչկա գավառներում, իսկ մնացած գավառներում լեզուն գրեթե մոռացության է մատնված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ԹուրքիայիԽոփաքաղաքիցՀայաստանժամանածհամշենահայեր ԱսլանՋանջը և ՌեմզիԳեդիքը, որոնք ընդհանուր գծերով ներկայացրին համշենահայերի կյանքը: ՌեմզիԳեդիքի տեղեկացմամբ՝ մինչև 1980-ական թվականները համշենահայերը հիմնականում ապրել են լեռներում, որն էլ

«ԵՏՄ-ի անդամակցության ձգձգման գլխավոր խնդիրները քաղաքական են». Սերգեյ Մինասյան

Սկզբում, որպես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերջնաժամկետ, խոսք էր գնում հունիսի 15-ի մասին: Հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբերի վերջը անդամակցության հարցը լուծված կլինի: Իսկ երեկ էլ լրագրողների հետ զրույցում այլ ժամկետ նշեց. «Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա մինչեւ 2015-ի հունվարի 1-ը»: Թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին անդամակցելու տարբեր ժամկետներ նշում, Aravot.am-ի

ՕԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու համար

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը շնորհակալություն է հայտնել Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փաստով մտահոգ «Արդարություն» և «Ագրարային» կուսակցություններին, «Ընդվզում» շարժմանը, «Մենք», «Ապագայի կրթություն», «Աշխատավորների շահերի պաշտպանություն շարժում», «Գլոսսա» իրավապաշտպան, «Արարատի սպառողների պաշտպանություն ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին և ՀՀ բազմահազար քաղաքացիներին ՕԵԿ հրավիրած հանրահավաքին

Գորիսի նոր քաղաքապետը հանձնարարել է գրավոր տեղեկացնել իրականացվող ծրագրերի ընթացքի եւ կատարված աշխատանքների մասին

Հուլիսի 21-ից պաշտոնը ստանձնած Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն արդեն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Գորիսի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հետ: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը ներկաներին հանձնարարել է գրավոր ներկայացնել առաջիկա 6 ամսվա համար նախատեսված ծրագրերը, տեղեկացնել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին, հանդես գալ առաջարկներով եւ ներկայացնել մտահոգող խնդիրների ցանկը: Ինչպես փոխանցեց Վաչագան Ադունցը` նա նաեւ

Վարդան Պետրոսյանի գործով դատական բժշկի դատարան չգալու պատճառը հայտնի չէ

4 վկա էր այսօր ներկայացել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նրանցից երկուսն անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած մեքենաների բախման կետում առաջինը դեպքի վայր հասած անձինք են, որոնք փորձել են հանել «Նիվա» եւ ԲՄՎ ավտոմեքենաների միջից տուժողներին: Երկուսն էլ հրշեջ ծառայության աշխատակիցներն էին: Նախորդ դատական նիստին, սակայն հնչել էին այլ անուններ, մասնավորապես, դատական

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից

2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ: Փոփոխություններից և լրացումներից հետո փոփոխված հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:   ՀՀ Արդարադատության նախարարություն

Ադրբեջանի Ազգային խորհուրդը դատապարտել է «Սամվել» գործողությունը. Contact

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը դատապարտել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության և գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը, հայտնում է «Կոնտակտ»-ը: Ազգային խորհուրդը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Միրկադիրովին: «Ազգային անվտանգության նախարարության և գլխավոր դատախազության հայտարարությունը ծիծաղելի է և ցավալի:

Սուրբ Աստվածածինը քանդվում է

Եկեղեցում վաղուց հոգեւոր արարողություններ չեն կատարվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031