Օրվա լրահոսը

Գնաճը Հայաստանում 5,2 տոկոս է կազմել

Պարենամթերքի գներն ավելի մեծ աճ են ունեցել

Արկադի Վարդանյանը երկրորդ փաստաբանն էլ չհասցրեց բողոքարկել

Պաշտպանները չհասցրեցին բողոքարկել Արկադի Վարդանյանին կալանավորելու որոշումը Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր: Մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Արկադի Վարդանյանի նոր պաշտպան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ չի բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, որովհետև նրա պաշտպանությունը ստանձնելու պահին

Կարապներն արդեն Կարապի լճում են

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց 4՝ 2 սեւ եւ 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ:

Վթար Երեան-Սեան ավտոճա­նա­պարհին (ֆոտոշարք)

Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Բակո Սահակյան. Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձը տարածել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Օսկանյանի բարոյական վերածնունդը

Երբ քաղաքական ուժերը պարտվում են ընտրություններում, և հաստատվում է որոշակի ստատուս-քվո, նրանց իշխանության գալու միակ հույսը մնում է իշխանության՝ հայրենիքին դավաճանելը և Ղարաբաղը ծախելը:

«Ժողովուրդը լավ էլ ապրում ա»

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում:

Դատարանն արդարացրեց Արթուրին

Aravot.am-ը 22.10.2012թ-ին տեղեկացրել էր «Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

Որտե՞ղ չեն ծխում (Տեսանյութ)

Դավիթ Նալչաջյանի եւ նրա որդու` Աշոտի, ամենասիրելի վայրը Սիրահարների այգու Ուրախ հրապարակն է։ Այստեղ չեն ծխում։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ ծխելու դեմ պայքարի միջազգային օրը, բացված այս մանկական խաղահրապարակը փոքրիկ Աշոտի և մյուս երեխաների համար մայրաքաղաքի այն հազվագյուտ վայրերից է, որտեղ նրանք պաշտպանված են ծխախոտից։ Երեւանցիների կարծիքով այսօր հանրային վայրերում եւ ամենուր ծխողների թիվը ավելացել

«Կյանքիցդ ձեռ ե՞ս քաշել». նոր մանրամասներ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված սպառնալիքների մասին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի պատրաստվում իրեն սպառնալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալ: Մեր հարցին՝ ինչու, ասաց, որովհետեւ հրապարակում այդ մասին հրապարակելն էլ բավական է: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը պատմեց պարոն Սեֆիլյանի կյանքին ուղղված սպառնալիքների մասին: Aravot.am-ը պարոն Սեֆիլյանից հետաքրքրվեց՝  ինչ տիպի սպառնալիքներ են իրեն ուղղել եւ

Արքմենիկ Նիկողոսյանը հորդորում է քաղաքական գործիչներին կարդալ Աբել Միքայելյանի վեպը

Այսօր «Ուրբաթ» ակումբում անցկացվեց Աբել Միքայելյանի՝ «Քաղաքական հարբեցողություն» գրքի շնորհանդեսը, որը հեղինակի թվով 3-րդ աշխատանքն էր: Ամբողջ շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակը ոչ միայն չարտահայտվեց, այլև չպատասխանեց լրագրողների հարցերին, այդ  իրավունքը տալով գրականագետ, գրաքննադատ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր  Արքմենիկ Նիկողոսյանին: Միքայելյանի հարազատների հավաստմամբ` վերջինս բավականին ամաչկոտ է և իրեն հնարավորինս հեռու է պահում իր աշխատանքի վերաբերյալ

«Մկնիկի, ոչ թե մկան ուժով՝ շաղգամը դուրս է գալու». Գարեգին Չուգասզյան

Այսօր Ազատության հրապարակում «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց նոր որակի պետության ձևավորման իրենց ճանապարհային քարտեզը: Նրա ներկայացմամբ, իրենց  ծրագրի հիմնական մեխը հանրաքվեի կազմակերպման միջոցով ժողովրդի կամքի արտահայտումն է, նոր իշխանությունների ձեւավորումը: Նախախորհրդարանի ծրագրում չորս առանցքային քայլեր են ներկայացված: Պարոն Չուգասզյանի խոսքերով, առաջին հերթին ժողովուրդը պետք է  ինքնակազմակերպվի Հայաստանում եւ սփյուռքում եւ տեղում  ներկայացուցչական մարմին ձեւավորելուց

Ավստրալացի լողորդուհին որոշել է առանց շնաձկներից պաշտպանվելու լողալով Կուբայից հասնել ԱՄՆ

27-ամյա Հլոյա Մաքկարդելը 170 կմ ջրային տարածքը հաղթահարելու է հունիսի երկրորդ տասնօրյակում: Ընդ որում, նա չի օգտվելու հատուկ սարքավորումներից, անգամ, շնաձկներից պաշտպանվելու համար ճաղավանդակից: Նա հրաժարվել է նաեւ ուղեկցող նավից: Եթե հաջողվի իրականացնել մտահղացումը, Հլոյան բաց ծովում առանց աջակցության ու կանգառների լողանցման աշխարհի ռեկորդ կսահմանի:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կոմիտասագետ. «Կոմիտաս, ինչպես Թումանյան, չեն սովորում՝ դա կենսակերպ է»

Այսօր  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Անտիվիրուս-հակաբացիլ-Կոմիտաս 2013» ամենամյա նախագիծը, որն իրականացվում է 2011 թվականից: Նախագծի հիմնադիրը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, ում ղեկավարությամբ արդեն երեք տարի շարունակ կրթահամալիրում հարյուրավոր սովորողներ, դասավանդողներ, ծնողներ միասին երգում են կոմիտասյան երգերը։ Այսօր եւս կրթահամալիրի հարյուրավոր սովորողներ, դասավանդողներ, ծնողներ  եւ նախագծի հիմնադիր Արթուր Շահնազարյանը միասին երգեցին կոմիտասյան երգեր: Նախագծին մասնակցում

BBC. «Հերոսներ եւ սրիկաներ». լրագրողը փնտրում է Սաֆարովին հերոսացնելու, Այլիսլիին ատելու պատճառները

Պարզաբանելով, թե ինչու նա չի լքում Ադրբեջանը, Աքրամ Այլիսլին ասում է՝ վտանգ կա, որ մի խելագար կարող է իրեն սպանել ու ազգային հերոս հռչակվել:

Զ.Բոյաջյանը՝ ժամանակակից գրողներին. «Եթե գիրքդ չի վաճառվում, նաեւ քո խնդիրն է»

Ոմանք նույնիսկ առաջարկում էին վաճառվող գրքի հետ մեկտեղ գնորդին գլխարկ, շապիկ կամ ուտելիք տալ:

Լուիզիանա նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Մայիսի 30-ին Լուիզիանայի նահանգի (ԱՄՆ) սենատը ընդունել է բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը .  ԲԱՆԱՁԵՎ Ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ջանքերի ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսացել է

Ջհանգիրյանը՝ Բախշյանի բացահայտման մասին. «Ոչինչ, թող տիկին Բախշյանն իմ անունը շոշափի»

Օրերս մեզ հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի գործով Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքի հետ կապված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը բացահայտել էր մի դրվագ՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի կանանց եւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից: Տիկին Բախշյանը պատմել էր, որ 2000-ի մայիսի 7-ին շատ ծանր խոսակցություն են ունեցել նախագահականում: «Երբ հերթը ինձ հասավ, ես ասեցի՝ պարոն Քոչարյան,

Աշխարհի ամենաթանկ ինքնաթիռը

Դեռևս 2007թ.-ին Սաուդյան Արաբիայի արքայազն Ալվալիդ բին Թալալը, ով համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ձեռք էր բերել Airbus A380 ռեակտիվ ինքնաթիռը, որի գնման և ձևավորման համար տրամադրել էր շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար: Ինքնաթիռում կան մի քանի հանգստի սենյակներ, համերգասրահներ, մարզասրահներ, զվարճանքի տարբեր սրահներ և 5 ննջասենյակ: Ռոբ Թոմսոնն իր սքեյթով անցել է շուրջ

Crime Voice. Կանզասում ձերբակալվել է «հայկակական հանցախմբի հետ կապեր ունեցող կին»

Մայիսի 22-ին Կանզասում ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի անդամ Սեսիլիայի Վիրջեն-Դելեոնը, որը համագործակցության մեջ է եղել «Armenian power» անվանումով հայկական հանցախմբի հետ: Հայտնում է «Քրայմ վոյս» լրատվականը՝ հղում անելով Լոս Անջելեսի իրավապահ մարմիններին: Լոս Անջելեսի իրավապահները հետախուզություն էին սկսել 2013թ. հունվարին, երբ ձերբակալել էին հայկական հանցախմբի հեղինակավոր անդամներից մեկին՝ Գևորգ «Դոփի» Սիմոնյանին: Սիմոնյանի ձերբակալությունը բացահայտեց «Armenian

ՀԱԿ-ը հանձնաժողովներ է ձևավորում

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները. – Տարածքային կառույցների աջակցման – Տեղեկատվական-վերլուծական – Տնտեսական և բնապահպանական հարցերի – Իրավական հարցերի

Վահե Էնֆիաջյանը ներկայանալի կոստյում ունի, բայց Ուրիխանյանի բողոքն օբյեկտիվ է համարում

Այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց 2012-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նա նշեց, որ 2012-ի բյուջեով նախատեսված 2 մլրդ 723 մլն դրամը հիմնականում ծախսվել է այս ուղղություններով. պատգամավորների աշխատավարձի համար՝  1, 672մլն դրամ, գործուղումների համար՝ 208 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերի համար՝ 190 մլն, իսկ մնացածը՝ էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, կոմունալ վճարումաների եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար: Նախորդ

Ժիրայր Սեֆիլյանին սպառնացել են

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերուժան Ավետիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հրապարակեց հաղորդագրություն: «Ապրիլի իննից հետո, երբ նախախորհրդարանը հրապարակեց Հայաստանում  տիրող գաղութային վիճակի հաղթահարման ծրագիրը, սաստկացել են սպառանալիքները նախախորհրադարանի անդամների նկատամամբ՝ հեռախոսազանգերի գաղտանսլումները, տեսագրումներն ու նախաձեռնության անդամներին հետեւելու փորձերը սովորական երեւույթներ են դարձել: Նախաձեռնության անդամների կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ են հնչում: Նման սպառնալիք է ուղղվել

Նախկին նախարարը ռազմավարական գործը ձախողել է

Վնասվել է ճանապարհ եւ խմելու ջրագիծ:

Սուրիկ Խաչատրյանը բացակա էր` հարգելի պատճառով

«Վերջին օրերին ԶԼՄ-ներով լուսանկար և տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է հսկա շինություն, որը պատկանում է Սյունիքի մարզպետին։ Դուք կարո՞ղ եք հաստատել կամ հերքել, Սուրիկ Խաչատրյանը Երևան է տեղափոխվում մշտական բնակության, կամ ի՞նչ միջոցներով է այդ շինությունը կառուցել»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հարց բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը

Քաթարի ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությունը՝ ոստիկանությունում

Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ: Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու նրանց հետաքրքրող հարցերն ու խնդիրները: Ընդգծելով հանդիպման առանձնահատուկ նշանակությունը` պատվիրակության

Գյումրվա կլկլան բաժակ ու հայկական կոյնակ`լեհ քաղաքապետին (ֆոտոշարք)

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրավերով երկօրյա այցով այսօր Գյումրի էին ժամանել Լեհաստանի 11-րդ քաղաքի` Բելաստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին եւ նույն քաղաքի ռազմավարության եւ զարգացման բաժնի տնօրեն Պրզեմիսլավ Տուչլինսկին: Հյուրերը նախանձելի փաստեր ներկայացրեցին իրենց քաղաքի մասին. մասնավորապես ասացին, որ Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող ու 350 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի բյուջեն բավականին զգալի գումար է մտնում Եվրամիությունից:

Նալբանդյանը հանդիպել է Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնականայցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի ՖահդԱլ-Ռաշիդի հետ։ Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարարՆալբանդյանը կարևորեց երկու պետությունների խորհրդարանականհամագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձևաչափով փոխշփումները զգալիորեննպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնականայցելությունը, որի ընթացքում ձեռք բերված

Հոգեբուժարանում փակված կինը խոսեց (Տեսանյութ)

«Ո՞նց կարող ա լինեմ, էս անտերի տեղը կարո՞ղ ա լավ լինի»,- ասում է Ավանի հոգեբուժարանում փակված Ամալյա Նազարեթյանը։ Դատարանի վճռով մանկավարժ կինը ճանաչվել է ագրեսիվ։ Խոսում է հանգիստ եւ ցածր։ Պատրաստ է պատմել ամեն ինչ, այն մասին, թե ինչպես է ոստիկանությունն իրեն խաբեությամբ բերել հոգեբուժարան, ինչու են ինչ-որ մարդիկ փորձում խլել իր բնակարանը «Տունս եկել

«Ով հասկացել է` հասկացել է , ով չի հասկացել` Աշոտյանի խելքն ունի». Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը չի պատրաստվում պատասխանել ՀԱԿ կուսակցության, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿ խմբակցության եւ նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի վերաբերյալ հարցերին: Նա չի էլ պատրաստվում մեկնաբանել այդ հարցերի վերաբերյալ քննադատությունը: Մասնավորապես, հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ-ն հիշեցրել էր 90-ականների Ռուսաստանը.«Երբ հինգ հատ «Ласковый май» էր երկրում պտտվում գաստրոլներով»: «Այդ

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031