Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլնեցի-Ռուբինյանց ճանապարհային հանգույցի շինարարությունն ավարտական փուլում է

Նոյեմբեր 11,2013 14:09 Share

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել ընկերությունների կողմից վթարների վերացման աշխատանքների հետևանքով առաջացած անհարմարությունները և մայրաքաղաքի փողոցների և մայթերի այդ հատվածները բերել պատշաճ տեսքի: 

Զեկուցվել է, որ շարունակվում է վերահսկողությունը, ինչպես մայրաքաղաքում ապօրինաշինությունները կանխելու և վերացնելու, այնպես էլ շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ապահովելու ուղղությամբ:
Առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու և վերացնելու, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռևս նկատվող ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը կանխելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվում Երևանի ավագանու կողմից սահմանված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը չկատարող տնտեսվարողների նկատմամբ: Հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունն ու, միաժամանակ, հետևողական լինել հատկապես մայթերին և սիզամարգերում կայանած մեքենաների տերերի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու մասով:
Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների մասով զեկուցվել է, որ արդեն պատրաստ է Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի շինարարության երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Զեկուցվել է նաև, որ Կարապետ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների ճանապարհային հանգույցի շինարարությունն արդեն ավարտական փուլում է:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման ծրագրերի մասով զեկուցվել է, որ մեկնարկած աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում նախորդ շաբաթ շուրջ 3000 ծառ է տնկվել: Հանձնարարվել է ծառատունկը շարունակել այնքան ժամանակ, որքան հնարավորություն կտան եղանակային պայմանները: Ծառերի աշնանային էտի մեկնարկի վերաբերյալ զեկույցի մասով հանձնարարվել է էտից անմիջապես հետո հեռացնել թափված ճյուղերն ու մայթերում ու փողոցներում պատշաճ սանիտարական վիճակ ապահովել: Կոմունալ վարչությանը հանձնարարվել է հետևողական լինել սիզամարգերում հավաքված տերևակույտերը ժամանակին տեղափոխելու ուղղությամբ:
Միաժամանակ հանձնարարվել է, օգտվելով եղանակային դեռևս բարենպաստ պայմաններից, ակտիվացնել հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներն ու այդ, ինչպես նաև նախատեսված մյուս տարածքներում մշտադալարների տունկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930