Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն Արարատի ընտրությունները համարում է յուրօրինակ

Նոյեմբեր 11,2013 14:06
Galust Sahakyan

«Կարծում եմ, յուրօրինակ ընտրություններ էին, որովհետեւ երկու թիմերն էլ բավականին աշխատել էին, երկու թիմերն էլ շատ ուժեղ էին, եւ որեւէ մեկը պետք է հաղթեր։ Հաղթեց հանրապետականը, բայց հետագայում, ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ թիմերը միավորվեին, եւ այն խոստումները, որոնք տվել էին նախտընտրական շրջանում, իրականություն դարձնեին։ Կարելի է համագործակցել քաղաքապետարանի հետ եւ լուծել առկա խնդիրները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, վերլուծելով երեկ Արարատ քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներն, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Հիշեցնենք, որ այդ ընտրությունների արդյունքում հաղթեց ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանը: Մրցակցությունը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ էր:

Ընդհանրապես, ըստ Գալուստ Սահակյանի, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում. «Եթե խնդիր է լինում` մեր ուժերը համատեղում ենք այն լուծելու համար։ Իսկ հաղթողը մեկը պետք է լինի։ Ես, իհարկե , նման բաները հաղթանակ էլ չեմ համարում, քանի որ հաղթում են թշնամիներին։ Արդյունքները որեւէ մեկի համար պետք է գրանցվեին, գրանցվեց հանրապետականի համար, առավել եւս, եթե նայում ենք համապետական ընտրությունները, հիմնական թիմը, աջակցություն է ստացել իր ընտրազանգվածի շնորհիվ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930