Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժայի հետ

Նոյեմբեր 11,2013 15:06 Share

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հետ կապված խնդիրները:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել ՀԱՊԿ շրջանակներում կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված փոխգործակցությունը:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930