Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Նոյեմբեր 11,2013 15:02 Share

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հարավային Կորեա կատարած իր այցից, ուր մասնակցում էր Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին:

Վերադարձին Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Չինաստան, մասնավորապես` Պեկին, Շանհայ, Քուանզու քաղաքներ, ինչպես նաև Հոնկոնգ` ծանոթանալու հայ համայնքային կյանքին և իր օրհնությունը փոխանցելու հայորդիներին:
Հոնկոնգում նոյեմբերի 9-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Հայ տուն» կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա էին տարածաշրջանի քաղաքներից ու տարբեր երկրներից ժամանած շուրջ 150 հայորդիներ: Ազգային ու հոգևոր կյանքի կազմակերպման համար կենտրոնի սրահը Հոնկոնգի հայ համայնքին տրամադրել են տեր և տիկին Ջակ և Ջուլի Մաքսյանները:
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքված հայորդիներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հայ տուն» կենտրոնի համար օծեց նաև Աստվածամոր սրբապատկեր և վեմ քար, որպեսզի կենտրոնում պարբերաբար Ս. Պատարագներ մատուցվեն` տեղի հայ համայնքի հոգևոր կարիքների համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930